Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է լավագույն 11 ֆուտբոլիստների թվում
Այս թեմայով
Վիճակագրական whoscored.com կայքը կազմել է փետրվար ամսվա Անգլիայի առաջնության խորհրդանշական հավաքականը:
Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է լավագույն 11 ֆուտբոլիստների թվում: Նա 10-բալանոց սանդղակով ստացել է 7,94 գնահատական:
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա ընթացքում 30-ամյա ֆուտբոլիստը 3 խաղի է մասնակցել, որոնցում 2 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:
Խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ – Լուկաշ Ֆաբիանսկի («Վեսթ Հեմ»)
Պաշտպաններ – Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Ֆաբիան Շեր («Նյուքասլ»), Էշլի Յանգ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Կիսապաշտպաններ – Իսաակ Հեյդեն («Նյուքասլ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Հենրիխ Մխիթարյան («Արսենալ»)
Հարձակվողներ – Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Գոնսալո Իգուային («Չելսի»):