Փարիզում կացնով զինված գողերը կողոպտել են ոսկերչական խանութը՝ տանելով 500 հազար եվրոյի ապրանք

Փարիզում կացնով զինված անձինք կողոպտել են ոսկերչական խանութը։ Интерфакс լրատվական գործակալությունը, հղում անելով Le Figaro թերթին, հայտնում է, որ վնասը գնահատվում է 500 հազար եվրո։
Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 26-ի երեկոյան։ Երեք մարդ կացիններով կոտրել են ցուցափեղկերը և վերցրել թանկարժեք իրեր։ Խանութի մուտքը փակվել է սկուտերով։
Գողության հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։