Հայի իսկական տեսակն է անմրցելի և հայի՝ տականքի տականքը․ Արմեն Ասատրյան

Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի փոխնախագահ Արմեն Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Պատերազմի օրերին աչքովս ընկավ մի պատմություն, որ ամերիկաբնակ մի հայորդի, ով երկար տարիներով բեռնատարի վարորդ աշխատելու միջոցով կուտակած ողջ գումարը, որով պետք է գներ բնակարան, ուղարկել է Համահայկական հիմնադրամին։ Մի երեխայի տեսա, ով ընկույզ էր վաճառում, թուշակառու տեսա, ով մեկ տարվա թոշակը ուղարկեց, շատ-շատ մարդկանց տեսա, ովքեր՝ բառիս ամենաուղիղ իմաստով, կտրում էին իրենց բերանից ու ուղարկում զինվորին։
Նույն այդ ժամանակ, ազգային ժողովի իմքայլյական ախոռի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ, իրենց՝ Արցախ մեկնելը ձևակերպում են որպես գործուղում, որպեսզի իրենց ոչնչություն-գոյության գիշերակացի հարցերը ու լափելու փողը հատկացվի պետբյուջեյից։ Ձու սիսակը, լուլու&հրաչը, օմեգան ու ևս 8 հոգի չեն ցանկանցել սեփական գրպանից մի երկու կոպեկ հատկացնել, որպեսզի իրենց ճղճիմ գոյության մի քանի օրվա հարցերը լուծեն։ Մակաբույծի նման սրանք լափեցին մեր երկիրը, լափեցին հիմնդարամի գումարները, պատերազմի ժամանակ պարգևատրվեցին պարգևավճարով։ Ու էս ֆոնին արտաքին պարքտը ՀՆԱ-ի հաշվով հասցրեցին 65%-ի, կործանեցին Արցախը, անդունդի եզրին հասցրեցին ՀՀ պետականությունը ու որպես բոնուս՝ շարունակում են լափել ու լափել․․թալանել ու թալանել ամենապիղծ, ամենազազրելի, ամենագարշելի ձևով։ սատանան անգամ սրանց տեսնելուց՝ կարծելու է, որ սուրբ է։
Հ․Գ հայի իսկական տեսակն է անմրցելի և հայի տականքի տականքը․․․