Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար (լուսանկար)

Տելեգրամյան ալիքները հարցում են անցկացրել, թե ում են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար։ Պեգովի տելեգրամյան ալիքն ունի 251 հազար հետևորդ, այնպես որ, հարցման արդյունքները պետք է դիտարկել հենց այդ շրջանակում։
Այսպիսով, ըստ հարցման՝ ամենաբարձր ռեյտինգն ունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցվածների 46 տոկոսը հենց նրան է ցանկացել տեսնել որպես Հայաստանի հաջորդ ղեկավար։
Երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է, նրա օգտին էլ քվեարկել է հարցվածների 19 տոկոսը։ Երրորդ տեղում Միքայել Մինասյանն է՝ 14 տոկոս ձայների քանակով։ Հարցվածների 12 տոկոսի ձայներով չորրորդ հորիզոնականում հայտնվել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։
Մյուսների վարկանիշը էականորեն ցածր է և տատանվում է 1-3 տոկոսի միջակայքում, միայն Ժիրայր Սեֆիլյանն է համեմատաբար բարձր ձայներ հավաքել։ Նրա օգտին քվեարկել է հարցվածների 5 տոկոսը։ Մյուսները՝ Վազգեն Մանուկյան, Արտակ Թովմասյան եւ այլք՝ 1-2 տոկոսի սահմաններում են։
