Երևան, 26.Փետրվարի.2021, 00:00
Վազգեն Մանուկյանի կոչը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ Քաղաքացիները Բաղրամյան պողոտայում վրան են տեղադրել, գիշերը կմնան այնտեղ (լուսանկարներ) Մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու շուրջ. Իշխան Սաղաթելյան «Թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա». Վազգեն Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին ԱԺ է հրավիրում Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը Ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարական են պահանջում ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները կոչով դիմում են ԱԱԾ տնօրենին ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի արվել որևէ մեկի ճնշման տակ. հայտարարություն

Փաշինյանի համար Քոչարյանի, գեներալների և մնացյալի հանդեպ հարուցված քրգործերն ունեին առանձնահատուկ նշանակություն. նախկին փոխվարչապետի ծավալուն հոդվածը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ մասնավորապես ասված է՝

Այն, ինչ գրվելու է այս հոդվածում, որոշակի իմաստով փորձ է՝ հասկանալու, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչպիսի՞ գործընթացներ ու իրադարձություններ դարձան պատերազմի կատալիզատորը։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց ես փորձել եմ համառոտ կերպով բաղդատել վերջին երեք տարիների տրամաբանությունը։ Շատ բան կարող է պարզունակ թվալ, բայց եկեք չմոռանանք, որ սովորական մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում։ Ստիպված ենք խոսել պարզունակության մասին նաև այն պատճառով, որ մեր դեպքում քաղաքականությամբ զբաղվում են դիլետանտները։ Համադրելով վերջին շաբաթների ամբողջ ինֆորմացիան և վերջին 3 տարիների իրադարձությունները՝ եկա ստորև ներկայացված եզրահանգումներին:

Արցախի հարցում «արագ և խաղաղ լուծման» միտքը Փաշինյանի և իր մտերիմ շրջապատի գլխում միանգամից չէր ծնվել։ Այսպես կոչված հեղափոխական իրադարձությունների սկզբում, կարծում եմ, ո´չ Փաշինյանը, ո´չ իր հովանավորները վստահ չէին երկրում իշխանության գրավման հաջողության մեջ։ Այդ իսկ պատճառով Արցախի հարցում հստակ ծրագիր չունեին։ Այն սկսեց ձևավորվել երկրում և նրա շուրջ ծավալվող իրադարձություններին համընթաց։ Այստեղից ծագեցին առաջին անհասկանալի հայտարարությունները, թե Արցախը պիտի դառնա բանակցող կողմ, քանի որ որ ՀՀ իշխանությունները լիազորված չեն բանակցելու Արցախի անունից և այլն։

Հետո տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դրդում են Փաշինյանին՝ անխուսափելիորեն գնալ կոնֆլիկտի «արագ ու խաղաղ կարգավորմանը»: Ինչպես միշտ՝ սրա հիմքում մերկանտիլ հաշվարկներն ու սպասումներն էին, այլ կերպ ասած՝ փողը։ Նա հրաշալի հասկանում էր, որ Հայաստանում լատենտ հանրային տրամադրությունները մեծամասամբ կրում են ընդծված մերկանտիլ բնույթ, և նվազագույնը, որ ինքը պետք է անի, պետք է ձևավորի համապատասխան հանրային սպասումներ և փորձի հետո դրանք իրացնել։ Բայց, ի զարմանս Փաշինյանի, նրա արևմտյան գործընկերները հրաժարվեցին խոստումներ տալ միլիոնավոր դոլարների անհատույց ներարկման մասին, և սա դարձավ Փաշինյանի առաջին շոկը։ Նա փաստացի չկարողացավ կապիտալիզացնել իր հեղափոխությունը, ինչպես դա արեց Սահակաշվիլին Վրաստանում։ Նրան հասկացնել տվեցին, որ հայերը հեղափոխությունն իրականացրել են իրենք իրենց համար, այլ ոչ՝ եվրոպացիների կամ ամերիկացիների։ Առավելագույնը, որ խոստանում էին Փաշինյանին, երկարաժամկետ և էժան վարկերն էին։ Այդպես եղավ 2018թ-ի հուլիսին՝ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ, այդպես եղավ նույն 2018-ի օգոստոսին՝ կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցի ժամանակ։

Բացի այդ, տարբեր հանդիպումների ընթացքում Փաշինյանին ասվում էր արցախյան հիմնախնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին, որպեսզի արևմտյան ներդրումները գան Հայաստան, իսկ ամենակարևորը՝ նա Լիդիանի օրինակով պիտի ցույց տար, որ հետաքրքված է նման ներդրումներով ու կարող է պաշտպանել դրանք։ 2018-ի սեպտեմբերին նման քննարկում ունեցել եմ Հայաստանում արտասահմանցի դեսպաններից մեկի հետ, որը տարակուսանք հայտնեց, թե ինչու Փաշինյանը չի համաձայնում Մերկելի կողմից տրվող Էժան վարկերին ու չի լուծում Ամուլսարի հարցը։ Արդեն օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին Փաշինյանի և իր թիմի մոտ ձևավորվում է ընկալում, որ արագ ու օդից ընկած փողեր ինքը չի ունենալու, այլ՝ միայն վարկեր, իսկ արևմտյան ներդրումները կգան բացառապես Արցախյան հիմնախնդրի շուրջ խաղաղ համաձայնությունից հետո։

Մեկ այլ ցնցման պատճառ դարձավ, պայմանականորեն ասած, Քոչարյանի գործի՝ իր համար անցանկալի զարգացումը, որը դրդեց Փաշինյանին Արցախի հարցում «խաղաղ և արագ լուծում» գտնելու վերջնական գիտակցմանը։ Նախ, կարծում եմ, իր թիմի համար խնդիր դարձավ Քոչարյանի՝ հարցաքննությանը ներկայանալու և իր իրավունքներն ագրեսիվ պաշտպանելու հանգամանքը։ Երկրորդ՝ անսպասելի էր Լավրովի տեսքով պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Երրորդ՝ իրենք պատրաստ չէին, որ կգտնվի դատավոր, ով Քոչարյանին ազատ արձակելու որոշում կկայացնի։ Չորրորդ՝ Վլադիմիր Պուտինն հրապարակայնորեն շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Խոսքը 2018թ. օգոստոսյան իրադարձությունների մասին է։ Այս ամենից հետո Փաշինյանի մոտ սրվեց ֆիզիոլոգիական վախը՝ նախկինների հնարավոր վերադարձի թեմայով։

Փաշինյանի համար Քոչարյանի, գեներալների և մնացյալի հանդեպ հարուցված քրեական գործերն ունեին առանձնահատուկ նշանակություն.

- ​Անհրաժեշտ էր անձնական և Արցախի հարցի խաղաղ կարգավորման պատճառներով ոչ միայն չեզոքացնել Քոչարյանին, այլև շարունակել հասարակության աչքերում դեմոնիզացնել նրա անձը, հասարակության մոտ ստեղծել թալանածը վերադարձնելու և Ղարաբաղյան կլանը կազմաքանդելու պատրանք՝ հասարական էյֆորիան պահպանելու նպատակով։

- ​Պետք էր չեզոքացնել բանակի բարձրագույն հրամանատարությանը, վարկաբեկել նրանց, որպեսզի ինչ-որ պահի բանակը չցուցաբերի ոչ պետքական ակտիվություն, դրա համար հենց բանակը նշանակվեց որպես «2008 թվականի մարտի 1-ի հիմնական մեղավոր»։

Բոլոր այս իրադարձություններից հետո Փաշինյանն ու իր թիմը պատրաստ էին խնդրի «արագ ու խաղաղ» կարգավորմանը՝ Թուրքիյայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ներդրումների դիմաց։ Այդ պատճառով էլ հայտնվում է ոչ հրապարակային բանաձև՝ տարածքներ՝ փողի դիմաց, և դա Փաշինյանի առաջին ու հիմնական սխալն էր։ Նա փայլուն հասկանում էր հասարակության շրջանակներում առկա թաքուն տրամադրությունները, որտեղ մեծամասնությունը ցանկանում էր խաղաղություն, ձգտում էր տնտեսական բարեկեցության, և Արցախի թեման ամենաակտուալը չէր։ Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ էյֆորիայի գագաթնակետին ինքը կարող էր ցանկացած արհեստական թեմա դարձնել հանրայնորեն պահանջված և ստանալ զգալի աջակցություն։ Բայց այդ ժամանակ «փոխզիջման և խաղաղության» թեմայի փոխարեն նա ընտրեց մարտի 1-ի թեման։

Արցախյան հարցի «արագ, խաղաղ» կարգավորման հիմքում ընկած պիտի լիներ Լավրովյան պլանը՝ իր մոդիֆիկացված տարբերակով, ինչը ենթադրում էր հիմնական կետերի և դրույթների արագացված կատարում։ Փաշինյանի համար կարևոր մոտիվացիա էր նաև այն, որ Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարներն այս կամ այն չափով ելել էին այս պլանի հիմնական մոտեցումներից (ընդհանուր պետության սկզբունքներ, մադրիդյան սկզբունքներ, կազանյան սկզբունքներ)։ Էական էր միայն իրագործման տեխնոլոգիաների տարբերությունը։

Նման ծրագրերի իրագործման համար լրջորեն նպաստող գործոն դարձան Փաշինյանի զինակիցները։ Նրանք բաժանվում էին երեք խմբի․

առաջին՝ նվիրյալների խումբը, որը բաղկացած էր իր հին կուսակցական ընկերներից, ընտանիքի անդամներից և «Հայկական Ժամանակի» անդամներից,

երկրորդը գաղափարական զինակիցներն էին, կազմված՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներից, սորոսական հասարակական կազմակերպություններից և լրատվականներից, ինչպես նաև որոշ ոչ ավանդական կրոնական միավորումներից,

երրորդ խումբը հընթացս միացածներն էին, այդ թվում՝ «նոր հները»՝ ԱԳ և Պն նախարարաները, «նոր» գլխավոր դատախազը, քննչական մարմինների «նոր» ղեկավարները և հին օլիգարխիայի «նոր սեփականատերերը»։

Այս խմբերից յուրաքանչյուրը Նիկոլի կողմից իրենց տրված գործառույթների շրջանակներում սկսեց իրագործել «արագ և խաղաղ» կարգավորման ծրագիրը։ Այդ իսկ պատճառով առաջին երկու խմբերի ներկայացուցիչների գերակշռող մեծամասնությունը «Իմ Քայլ»-ի ցուցակով ստացան պատգամավորական մանդատներ։ Կարծում եմ՝ բոլոր երեք խմբերն էլ լռելյայն գիտակցում էին, թե ինչ և ինչի համար են իրենք անում։

Միակ տարօրինակությունն այն էր, որ Փաշինյանն և իր թիմը թաքցնում էին բանակցային գործընթացը հասարակությունից ու, ըստ էության, հասարակական տրամադրությունները չէին պատրաստում խաղաղ համաձայնագրին։ Համաձայնեք, որ շատ ավելի հեշտ կլիներ անել դա, քան՝ հրահրել պատերազմ, պատերազմի ընթացքում հասարակությանը նախատրամադրել հաղթանակի, գցել էյֆորիայի մեջ, մոլորեցնել հանրությանը և ցինիկաբար գործը տանել կապիտուլյացիայի։ Եվ այստեղ տեղի է ունենում Փաշինյանի երկրորդ սխալը՝ ամեն ինչ պահելով գաղտնի՝ չձևավորել հանրային տեսակետ «արագ և շահավետ խաղաղության» շուրջ, այլ՝ շարունակել «նախկինների» և «մարտի 1-ի» թեման։

Խնդրի «արագ և խաղաղ կարգավորման» ծրագիրն իրագործելու համար Փաշինյանին անհրաժեշտ էր ունենալ բացարձակ իշխանություն և վերահսկողություն՝ հիմնական պետական ինստիտուտների նկատմամբ։

1․Կառավարություն, որը պետք է տաներ բանակցությունները և նախաձեռներ «խաղաղ» համաձայնագրի ստորագրումը։ Հենց այս պատճառով չստեղծվեց կոալիցիոն կառավարություն՝ որևէ մեկի առաջ բացատրություն չտալու համար, և ստեղծվեց կոմպակտ կառավարություն, որպեսզի առավելագույնս փոքրանա ներքին պարտավորությունների շրջանակը։

2․Ազգային ժողով, որը պիտի վավերացներ Արցախի հետ կապված ցանկացած խաղաղ համաձայնագիր։ Դրա համար անհրաժեշտ էր արագ անցկացնել արտահերթ ընտրություններ և ձևավորել այնպիսի մեծամասնություն, որն իր բնույթով «խաղաղ և արագ լուծումներ՝ տնտեսական ներդրումների և գերակայությունների դիմաց» գաղափարի կրողը կլիներ։

3․Սահմանադրական դատարան, որը պիտի դրական եզրակացություն տար «խաղաղ» պայմանագրին։ Հենց սրա համար անհրաժեշտ էր Քոչարյանի գործի անվան ներքո իրականացնել սահմանադրական փոփոխություններ և ստանալ ՍԴ վերահսկելի կազմ։

4․Նախագահ, որը կստորագրեր բոլոր անհրաժեշտ վավերացված համաձայնագրերի տակ։ Հենց այդ պատճառով Փաշինյանի օրակարգից դուրս եկավ նախագահի լեգիտիմության հարցը, և սկսվեց կոնստրուկտիվ համագործակցության փուլը։

5. Իրավապահ մարմիններ, առաջին հերթին՝ ԱԱԾ և ոստիկանություն, նաև՝ քննչական մարմիններ, որոնք խոնարհաբար կկատարեին Փաշինյանի բոլոր այն հրամանները, որոնք կասկածելի կթվային օրենքի տեսանկյունից։

6․Արցախի նախագահ, որը չէր ընդդիմանա խնդրի «արագ խաղաղ լուծմանը»։

7․Պետական աշխատողների ավելի լայն շրջանակների լոյալությունը ապահովելու համար վարչապետը սկսեց կիրառել պարգևատրման ոչ լեգիտիմ պրակտիկան։

Արցախյան հարցի «խաղաղ արագ լուծման» առանցքային պահը դարձավ 2018թ․-ի սեպտեմբերը։ Հենց սեպտեմբերին Փաշինյանն անցավ իր ծրագրի իրագործմանը, որի հիմնական էտապներից մեկը Պուտինի աջակցությունը և միջնորդությունն էր՝ Ալիևի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ներքաղաքական կյանքի թեժացումը «նախկինների» նկատմամբ հանրային ագրեսիվ տրամադրությունների խթանման միջոցով, արագ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ հնազանդ մեծամասնության ձևավորման համար և գերակայությունների փաթեթի ձևավորումը՝ կոնֆլիկտի «արագ և խաղաղ» լուծման դիմաց։ Մի ակնթարթ հիշեք 2018թ-ի իրադարձությունները․ սեպտեմբերի 8-ին Փաշինյան-Պուտին ամենաերկար հանդիպումը Մոսկվայում, Քոչարյանի գործով խոսակցությունների ձայնագրության հրապարակումը, Երևանի ավագանու ընտրություններում ագրեսիվ հռետորաբանություն, Պուտինի այցը Բաքու և այնուհետև Դուշանբեի վերելակային բանակցությունները։ Կարծում եմ՝ ռուսական ղեկավարությունը հենց այս էտապում հանգեց այն մտքին, որ Նիկոլի միջոցով կարելի է իրագործել այսպես կոչված Լավրովյան պլանը։

Հիմա արդեն հայտնի է դարձել, որ այդ փուլում, պետությունների ղեկավարների հանդիպումներից զատ, միմյանց հետ շփվում էին նաև երկու երկրների այլ ներկայացուցիչներ։ Դրանից հետո տեղի ունեցավ լիդերների հանդիպումը Դավոսում, և այդպես գնաց։ Հատկանշանական է, որ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումներն այդ պահից սկսեցին կայանալ Ռուսաստանից դուրս։ Փաշինյանն ու իր թիմը ձգտում էին ցույց տալ խաղաղության և շփման գծում լարվածության բացակայության առավելությունները։ «Նոր խորհրդարան-նոր ներդրումներ» կարգախոսն ամբողջապես տեղավորվում էր Փաշինյանի ռազմավարության տրամաբանության մեջ, իսկ իրականում թաքնված բանաձևը հետևյալն էր՝ «ներդրումներ և կոմունիկացիաներ՝ «արագ և խաղաղ լուծման» դիմաց»։ Կարծում եմ՝ 5 միլիարդ դոլարի թեման Փաշինյանի հետ կարող էր քննարկվել հենց այս կոնտեքստում։

Փաշինյանի ժամանակաշրջանի՝ Արցախյան խնդրի կարգավորման առանձնահատկություններից մեկն այն էր, որ զուգահեռ ընթանում էր մի քանի գործընթաց։ Առաջինը՝ հրապարակային-պաշտոնական՝ երկրների ԱԳՆ-ների և ԵԱՀԿ մինսկի խմբի մակարդակում, մյուսը՝ գաղտնի-ոչ պաշտոնական՝ հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակում, ինչպես նաև՝ Փաշինյանի թիմի արևմտամետ հատվածի լիազորված-վստահելի անձանց կողմից, ինչի մասին արդեն բոլորին հայտնի է։ Ո՞ր ֆորմատում են կայացվել հիմնական որոշումները՝ չգիտեմ, բայց, հաշվի առնելով տեղի ունեցածը, կարող եմ ենթադրել, որ երկրորդ՝ ոչ պաշտոնական ֆորմատի շրջանակներում։ Հենց այստեղ տեղի ունեցավ Փաշինյանի երրորդ սխալը. նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել ստրատեգիական գործընկերոջ ընտրության հարցում իր ծրագիրը իրագործելու համար, փորձեց միանգամից երկու աթոռի վրա նստել։ Բացի այս՝ Փաշինյանը սկսեց ոչնչացնել մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունների ավանդույթները տարածաշրջանում՝ անցողիկ խոստումների դիմաց։

Նման հավաստիացումներ նա, ըստ էության, ստացել էր իր արևմտյան հովանավորներից։ Օրինակ՝ Բոլթոնի երևանյան այցի ժամանակ։ Հիշեք նաև վերջինիս խորհուրդները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները հարթելու մասին։ Բոլթոնը սկսեց ինտենսիվորեն համակարգել Երևանի և Բաքվի իր գործընկերներին՝ ելնելով նրանից, որ Թրամփի վարչակազմին կհաջողվի մերկանտիլ և տնտեսական մեթոդներով հասնել Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը և այդպիսով Ռուսաստանին դուրս մղել խաղից։ Այս ամենը տեղավորվում էր Թրամփի աշխատակազմի մեյնսթրիմային տրամաբանության մեջ՝ հասնել արագ և մեծ արդյունքների՝ տարածաշրջանային կոնֆլիկտներում. բանակցություններ արաբաիսրաելական կոնֆլիկտում, բանակցություններ Հյուսիսային Կորեայի հետ, Արաբական աշխարհի հարաբերությունները Իսրայելի հետ, Սերբիա-Կոսովո։ Մեկ էլ տեսար՝ այստեղ էլ ստացվեց։ Չեմ կարծում, թե Ռուսաստանն անտարբերությամբ էր այս ամենին հետևում։ Նա դադար վերցրեց և արդեն 2019-ի ապրիլին կողմերին ներկայացրեց Լավրովյան պլանը։

Այս գործընթացում հայտնվում են նոր թեզեր. Փաշինյանը բանակցությունները սեփական էջից է սկսում, հայտնվում է բանաձև, որ Արցախի խնդրի լուծումը պիտի ընդունելի լինի «Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար»։ Փաշինյանի այս բանաձևն ուղղված էր արտաքին աշխարհին։ Նա հպարտանում էր, թե Հայաստանի միակ ղեկավարն է, որը խոսում է նաև Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Արդեն չկար անհրաժեշտություն՝ խոսելու Արցախի՝ պաշտոնական մակարդակում բանակցային կողմ դառնալու մասին։

Հենց խնդրի «արագ և խաղաղ լուծումից» հետո երկիր պոտենցիալ ներդրումներ բերելը դարձավ նաև այսպես կոչված անցումային արդարադատության քաղաքականության մեկնարկը տալու հիմնական մոտիվացիան։ Սոցիալական արդարության վերականգման, կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ պետք էր ստեղծել բռնագանձված գույքի համալիր՝ այնուհետև այն արտասահմանցի ներդրողներին վաճառելու և բյուջե գումար ստանալու համար։ Հայաստանում և արտերկրում բնակվող հայերը պատրաստ չէին գնելու այլ հայերից բռնագանձված գույքը։ Այս ամենը հասկանալի դարձավ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի օրինակով։
Փաշինյանը և իր թիմը սկսեցին ուսումնասիրել հարևան Վրաստանի փորձը, որը ցույց տվեց, որ այդ երկրում հեղափոխությունից հետո հիմնական ներդրումները եկել են իսլամական երկրներից՝ Թուրքիա, Ադրբեջան, Պարսից ծոցի երկրներ և այլն։ ԱՄՆ-ը և Եվրոպան նախընտրում են բացել իրենց շուկաները վրացական ապրանքների համար, այլ ոչ թե՝ ուղիղ և իրական ներդրումներ կատարել տարածաշրջանում, որտեղ անհրաժեշտության պարագայում իրենք չեն կարող ֆիզիկապես պաշտպանել դրանք։ Փաշինյանը և իր արևմտյան իշխանական գործընկերները ձգտում էին նաև սահմանափակել պրոռուսական տրամադրված բիզնես էլիտաների հնարավորությունները Հայաստանում՝ ներկայացված հիմնականում այսպես կոչված «նախկինների» կողմից։ Այնուհետև այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ռուսական ալիքների հեռարձակման սահմանափակումը Հայաստանում։
Արևմտյան գործընկերներն աստիճանաբար սկսում են ձևավորել ֆինանսական անվտանգության բարձիկներ՝ Փաշինյանի կառավարության համար։ Արդեն 2019թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին համաշխարհային բանկը և ԱՄՀ-ը ընդունում են Հայաստանին վարկի տեսքով 500 միլիոն դոլարից ավել տրամադրելու նախագիծը։ Նույն թվականի աշնանը, արևմտյան գործընկերների աջակցությամբ, Հայաստանն իր պետական պարտատոմսերը շահավետ կերպով տեղադրում է արտաքին շուկաներում։

Անհասկանալի ֆինանսավորման սխեմաներով Հայաստան են սկսում թռչել բյուջետային ավիաընկերություններ Եվրոպայից։ Ստեղծվում էր տպավորություն, թե արևմուտքը տրամադրելու է հարմար վարկեր և ստեղծելու է նոր հնարավորություններ տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը պիտի վարի «բանակցային գործընթացը»՝ դրա հետ մեկտեղ կորցնելով սեփական ազդեցության ռեսուրսները։

Հիմա արդեն հասկանալի է, որ, Հայաստանի արտաքին գործընկերների պատկերացմամբ, Փաշինյանի հիմնական առաքելությունն Արցախի հարցը լուծելն էր, այդ իսկ պատճառով՝ երկրի ներսում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական գործընթացները համապատասխան գնահատականի և արձագանքի չէին արժանանում։ Արևմուտքի համար Փաշինյանի այդ առաքելությունն ուներ մի նպատակ, արևելքի համար՝ այլ նպատակ։

Արևմուտքի հիմնական նպատակը Արցախյան հիմնահարցը նման միջոցով լուծելու արդյունքում Ռուսաստանի դերակատարման թուլացումն էր տարածաշրջանում՝ որպես հիմնական խաղացողի, և դրա փոխարեն Թուրքիայի դիրքերի ամրապնդումը՝ տրանսպորտային միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ արևմուտքում Փաշինյանի վարչակազմի համար անգամ դետալներով են գծել Արցախյան խնդրի կարգավորման ռազմավարությունը։ Այս ամենը տեսնելու համար արժե կարդալ Կարնեգիի ֆոնդի զեկույցը՝ «Ամերիկյան աջակցության մեծացումը հետհեղափոխական Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար»՝ հրապարակված 2019 թվականի փետրվարի 14-ին։ Շատ հետաքրքիր զեկույց է, որը կարդալով՝ պարզ կդառնա, թե որտեղ և երբ են ծնվել Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններ, ինչու և ինչպես էր պետք չեզոքացնել Արցախի ուժայիններին և գեներալներին։ Արևմուտքին անհրաժեշտ էր խնդրի խաղաղ կարգավորումը՝ հետագայում ռուսական զինվորական խաղաղապահ առաքելությունից ամեն գնով խուսափելու համար։

Ռուսաստանին Արցախյան խնդրի կարգավորումը պետք էր՝ Ադրբեջանին սեփական տնտեսական ինտեգրացիոն նախագծերում, օրինակ՝ ԵԱՏՄ-ում տեսնելու համար, այստեղ իր նոր ռազմական կոնտինգենտը տեղակայելու և տարածաշրջանային հիմնական գործընթացների զարգացումը սեփական վերահսկողության ներքո պահել։ Ռուսաստանի համար սա կարևոր էր նաև սեփական մահմեդաբնակ ռեգիոններում ազգայնականության, անջատողականության և թյուրքական էքսպանսիայի ռիսկերը առավելագույնս նվազեցնելու համար։

Անձամբ Փաշինյանի համար Արցախի խնդրի «արագ և խաղաղ լուծումը» դարձավ իր քաղաքականության անկյունաքարը։ «Իզմեր» չունեցող մարդը «տարածքներ փողի դիմաց»-ը դարձրեց իր հիմնական բանաձևը։ Փաշինյանը և իր թիմը հենց այս բանաձևի մեջ էին տեսնում Հայաստան ներդրումներ բերելու հնարավորությունը, սեփական իշխանությունն պահպանումն ու ամրապնդումը։

Բայց ինչ-որ բան այնպես չգնաց։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք բանաձևի էական առանձնահատկությանը. խոսքը ոչ թե «խաղաղություն փողի դիմաց», այլ հենց՝ «տարածքներ փողի դիմաց» բանաձևի մասին էր։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ «խաղաղությունը» ենթադրում է համալիր և որոշ իմաստով վերջնական լուծումներ՝ իր բոլոր պարամետրերով, ինչին չէր համաձայնի նա, ով վճարում էր։

Լավրովյան պլանի համաձայն՝ հակամարտող երկու կողմերը պիտի գնային փոխիջումների, բայց, ժամանակի ընթացքում ավելի լավ ճանաչելով Փաշինյանին՝ Ալիևի ախորժակը կտրուկ մեծացավ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ «ով վճարում էր, նա էլ պատվիրում էր երաժշտությունը»։ Պետք էր հասկանալ, որ Ալիևի համար խոսակցություն վարելը շատ հեշտ էր, քանի որ նա գործարար է իր բնույթով։ Փաշինյանի հետ գաղտնի, ոչ պաշտոնական բանակցություններում նա չէր կարող բաց թողնել և ոչ մի շանս՝ նոր զիջումներ կամ նոր տարածքներ «պոկելու» համար՝ բացի Լավրովյան պլանով նախատեսվածից։ Հենց սրա արդյունքում ադրբեջանական կողմը հատուկ ձևով դրեց Շուշիի հարցը, այսինքն՝ Շուշին դարձնել ամբողջովին ադրբեջանական և հանձնել ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Եղած առաջարկությունների շրջանակներում դա անել հնարավոր չէր։ Թերևս խաղաղ տարբերակով Շուշիի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու միակ տարբերակը Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որոշ մասերից հրաժարվելն էր՝ այդպիսով բերդաքաղաքը Ադրբեջանի համար հասանելի դարձնելով։ Նմանատիպ զիջումը կարող էր Փաշինյանի համար ընդունելի լինել, սակայն նա հասկանում էր, որ Շուշիի պատճառով «արագ և խաղաղ կարգավորման» ամբողջ փազլը հնարավոր է՝ չստացվի, ինչն իրեն կարող է քաղաքական իշխանություն արժենալ։

Շուշին Ադրբեջանական վերահսկողության տակ վերցնելը դարձավ թուրք-ադրբեջանական կոալիցիայի հիմնական նպատակը գալիք պատերազմում։ Դա կդառնար մեկնարկային կետը՝ խնդրի այսպես կոչված կարգավորման «պրոադրբեջանական» պայմանների արագացված իրականացման համար՝ տարածքների վերադարձ Ադրբեջանին, տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում և նոր միջանցքների ձևավորում։ Պատահական չէ, որ ռազմական գործողությունները չէին դադարում մինչ այն պահը, երբ, փաստացի, Շուշին հանձնվել էր, չնայած կային բոլոր հնարավորությունները դա անելու համար՝ սկսած առնվազն հոկտեմբերի 19-ից։ Այդ մասին խոսում են ոչ միայն մեր գեներալներն ու ուժայինները, այլ նաև՝ Ռուսաստանի նախագահը, որը պատմեց այդ քննարկումների դետալների մասին։ Երեք անգամ ստորագրվել է հրադադարի փաստաթուղթ՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների վերահսկողությամբ, բայց պատերազմը դադարեց միայն Շուշիի գրավումից հետո։ Թյուրքական կոալիցիային չհաջողվեց խուսափել ռուսական խաղաղապահ առաքելությունից և ռուսական ծանրակշիռ ներկայությունից՝ կոնֆլիկտի տարածաշրջանում։

Որոշակի փուլում բանակցությունները հայտնվեցին փակուղում, և Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, սկսեց հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից։ Այս ամենը տեսանելի դարձավ, երբ 2020 թվականի ապրիլին Լավրովը հայտարարեց, թե արդեն մոտ մեկ տարի է՝ բանակցային սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ, որը քննարկվում է Մինսկի խմբի շրջանակներում։ Այս հայտարարությունը հաստատեց նաև այն ենթադրությունները, ըստ որի ՀՀ և ՌԴ հարաբերություններում կան խնդիրներ, հարաբերությունները քաղաքական ղեկավարությունների մակարդակում սկսում են լարվել, իսկ շփումները նվազել են՝ հասնելով արարողակարգային նվազագույնի։ Փաշինյանը սկսեց նյարդայնանալ և թույլ տալ հիմար սխալներ․ հիշենք Կապանում տրված հարցազրույցը, «գրչի» հետ կապված աբսուրդային պատմությունը, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու ապուշ գաղափարը և կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում անցկացրած քարոզարշավը։ Փաշինյանի թիմը և անձամբ ինքը սկսեցին նորից շեշտը դնել արևմուտքի վրա՝ սեփական կիսալեգիտիմ նախաձեռնությունների համար աջակցություն ստանալու նպատակով։ 2020թ․-ի մայիսին սկսեցին իրականացնել ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների փոփոխության գործընթաց։

Շուշին կարող էր դառնալ հիմնական խոչընդոտը, և դրա մասին էին խոսում հակառակորդին հունից հանելուն միտված քաղաքականությունը, սկզբում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այնուհետև՝ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում, Փաշինյանի պարը նույն տեղում, Արցախի խորհրդարանը Շուշի տեղափոխելու ծրագրերը, ՊՆ նախարարի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի ռազմատենչ բանաձևը և, վերջապես, «հուլիսյան հաղթանակները» Տավուշում։ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկն իրեն թույլ չէր տվել հակառակորդի հանդեպ նման «պաթետիկ» վերաբերմունք՝ հասկանալով, որ նրանց հետ դեռ պիտի էլեմենտար բանակցության նստեն մեկ սեղանի շուրջ և նույնիսկ ճաշեն այլ ֆորմատներով։ Ելնում եմ նրանից, որ Նիկոլն ու իր նախարարները, երբ սադրում էին Ադրբեջանին, գիտեին ՀՀ զինված ուժերի իրական հնարավորությունների երկարատև պատերազմ վարելու ռեսուրների բացակայության, Թուրքիայի և Անկարայի ծրագրերի մասին։ Գիտեին ու սադրո՞ւմ էին։

Մեծ իմաստով՝ Փաշինյանը սխալվեց չորորդ անգամ, վստահ լինելով, որ արևմուտքը չի թողնի բռնապետ Ալիևին՝ պատերազմ սկսել Փաշինյանի դեմոկրատական Հայաստանի դեմ։ Փաշինյանը հույս ուներ, որ վերջ ի վերջո Ալիևը համաձայնելու է սեղանին դրված փաստաթղթին, իսկ միջազգային միջնորդները բաձր են գնահատելու իր՝ անօրինական մեթոդներով Սահմանադրական Դատարանի կազմը փոխելուն ուղղված ջանքերը՝ հանուն խաղաղ համաձայնագրի անխոչընդոտ ընդունման, և դրանից ելնելով՝ ճնշում են գործադրելու պաշտոնական Բաքվի վրա։ Ըստ էության՝ Փաշինյանն ինքը նվազեցրեց իր հնարավորությունները՝ առևտրի մեջ մտնելով ոչ դեմոկրատ Ալիևի հետ։
Եվ այսպես, սկսվեց պատերազմը։ Եկեք անկեղծորեն ընդունենք, որ շատերը պատկերացնում էին, թե մի քանի օրվա ընթացքում պատերազմը կանգնելու է՝ այնպես, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին։ Բայց դա տեղի չունեցավ։ Կանգ առնենք մի քանի պատճառների վրա.

1․ Հայկական կողմը նման խնդրանքով չի դիմել ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ որևէ պետության, այլ, ըստ եղած տեղեկատվության, ընդհակառակը, հայկական կողմը պնդում էր, որ մենք պայքարելու ենք մինչը վերջ, և մեզ անհրաժեշտ է միայն սպառազինություն, հատկապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։

2․ Հայկական կողմն ինտենսիվ կերպով առաջ էր տանում միջազգային տեռորիստների՝ կոնֆլիկտում ներգրավված լինելու թեման, որին սկսեցին շատերը աջակցել՝ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները պարզելու համար։ Եվ այդ թեման ոչ մի տեսանելի հաջողություն չբերեց պատերազմը կանգնեցնելու գործում։

3․ Հայաստանը զրկվեց իր բոլոր հարևանների, մասնավորապես՝ Վրաստանի և Իրանի, իրական ու օգտակար աջակցությունից։ Արդյո՞ք հաշվի առնվել էր այս ռիսկը՝ Իսրայելում դեսպանատուն բացելիս։ Նույնիսկ Ադրբեջանը, չնայած իր և Իսրայելի միջև ռազմատեխնիկական ոլորտում ինտենսիվ համագործակցությանը, Իսրայելում դեսպանատուն չունի։ Ըստ էության, տարածաշրջանի բոլոր խաղացողները, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ցանկանում էին Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորում՝ յուրաքանչյուրն իր սեփական պատճառներով։

4․ Նույնիսկ հոկտեմբերի 1-ի երեք ամենաազդեցիկ նախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆի և Ֆրանսիայի տարածած հայտարարությունը արհամարհվեց թուրք-ադրբեջանական կոալիցիայի կողմից։ Այսքանից հետո էլ հայկական կողմը ոչ մի լուրջ նախաձեռնություն չցուցաբերեց՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

5․ Պատերազմի մեկնարկից 10 օրվա ընթացքում ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև ոչ մի խոսակցություն, համենայն դեպս պաշտոնական մակարդակում, տեղի չի ունեցել։ Բոլորը հարցնում էին՝ ինչո՞ւ Պուտինը չի խոսում Ալիևի հետ։ Որպեսզի Պուտինի նախաձեռնությամբ Ալիևի հետ տեղի ունենար խոսակցություն, անհրաժեշտ էր, որ Պուտինն Ալիևին առաջարկելու ինչ-որ բան ունենար, իսկ Պուտինն այդ «ինչ-որ բանի» մասին կարող էր և պիտի լսեր առաջին հերթին Փաշինյանից։ Սեպտեմբերի վերջին Ստեփանակերտում ես իմ գործընկերներին ասում էի, որ նման հեռախոսազրույց կարող է տեղի ունենալ միայն հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, երբ Ալիևն ինքը կզանգի Պուտինին շնորհավորելու։ Այդպես էլ եղավ։ Թուրք-ադրբեջանական կոալիցիան հաշվարկել էր, որ առնվազն 10 օր ոչ ոք չի միջամտի ռազմական գործողություններին։
Իսկ հիմա հարց․ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պատերազմի առաջին 10 օրերին չդիմեց միջնորդներից որևէ մեկին՝ որոշակի առաջարկություններով՝ պատերազմը դադարեցնելու համար՝ ունենալով սեփական գեներալների և ԱԱԾ ղեկավարների զեկույցները՝ ճակատում, երկրում, Հայաստանի ու Արցախի ԶՈՒ-երում առկա վիճակի մասին, ինչը նրանց կտար հնարավորություն՝ Ադրբեջանի հետ քննարկումներ սկսելու համար։ Ինչո՞ւ մինչև հոկտեմբերի 7-ին Փաշինյանը Ռուսատանին դիմում էր միայն զինատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար և բողոքում էր Թուրքիայից, բայց չէր քննարկում պատերազմը կոնկրետ պարամետրերով դադարեցնելու և Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավոր քայլերը։ Ինչո՞ւ Փաշինյանի արևմտամետ թիմակիցները, որոնք ոչ մի պետական պաշտոն չէին զբաղեցնում, ակտիվորեն ներգրավված էին շտաբային աշխատանքներում, հատկապես՝ Շուշիի ուղղությամբ, ինչը չէր թույլատրվում առաջին արցախյան պատերազմի բազմաթիվ հրամանատարների։
Հիմա կա անհրաժեշտություն՝ ավելի օբյեկտիվ մեկնաբանել պատերազմի օրերին Փաշինյանի վարքագծային որոշ ասպեկտներ, ինչպիսիք են, օրինակ նախկին փորձառու գեներալներին մասնակից չդարձնելը ռազմական գործողություններին, չօգտվելը նախկին նախագահների միջոցով պատերազմը կանգնեցնելու հնարավորություններից, չօգտվելը ՌԴ կողմից պատերազմը ավելի վաղաժամ դադարեցնելու հնարավորությունից, պատերազմի առաջին օրերին ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին չդիմելը՝ պատերազմը դադարեցնելու խնդրանքով։ Որոշակի կասկածներ են հարուցում հարցերը, թե ինչո´ւ դադար տրվեց մոբիլիզացիային և Արցախ սկսեցին ուղարկել միայն կամավորականներին, ինչո´ւ մի պահից սկսած դադարեցին ռազմաճակատ ուղարկել կանոնավոր բանակի զորքերը և զինամթերքը, և, վերջապես, ինչո´ւ հարվածներ չհասցվեցին Ադրբեջանի կարևոր ենթակառուցվածքներին։

Բայց այս ամենը կարող է խոսել նաև այն մասին, որ կողմերը չեն բացառել ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի հանձնումով ճանապարհ հարթել դեպի «արագ խաղաղ լուծման» ծրագրի իրականացմանը: Այս մասին կարող է խոսել նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը՝ ճնշվելով մեղքի ենթագիտակցական զգացումից (Շուշին հանձնելու), արդեն քանի անգամ փորձում է նվազեցնել Շուշիի դերն ու նշանակությունը հայության ու Արցախի համար և, ըստ էության, արդարացնել ինքն իրեն։

Մոսկվայում տեղի ունեցած վերջին բանակցությունները պարզ ցույց տվեցին, որ երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխիքների լոզունգների ներքո Հայաստանին շահագրգռելու են տարածաշրջանային նոր ենթակառուցվածքներով (գազամուղներ, նավթամուղներ, երկաթգծեր և այլն) որոնք դժվար թե ստեղծվեն։ Այն ամենը, ինչը պոտենցիալ ուներ կառուցվելու, արդեն կառուցվել է։ Չեմ կարծում, թե թուրքական կոալիցիան առաջարկի այնպիսի նախագծեր, որոնք լցնելու են Հայաստանի բյուջեն, նաև՝ դժվար թե արևմուտքը ցանկանա, որ այդ եկամուտներից զրկվի վրացական բյուջեն։ Մեզ առաջարկվելու են բացառապես այն նախագծերը, որոնք առաջին հերթին ձեռնտու են Թուրքիային, օրինակ՝ Սյունիքի միջով անցնող միջանցքը՝ սեփական երթուղին հեշտացնելու համար։ Բացի այդ, ուշադրություն դարձրեք, որ Հայաստանից Ռուսաստան պոտենցիալ բեռնափոխադրումների աշխարհագրության ճնշող մեծամասնությունն անցնելու է Ադրբեջանի տարածքով, որի հետ մենք պաշտոնական հարաբերություններ չունենք. ո՞վ է ապահովելու մեր բեռների անվտանգությունը, մի՞թե հարավկովկասյան երկաթուղային ընկերությունը։ Իսկ ահա Մեղրիի միջանցքում թուրքերի համար այդ անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները։

Հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի առանձնահատկության՝ ընդունվող փաստաթղթերի ֆորմատի վրա։ Ստորագրվում է արդեն երկրորդ հայտարարությունը, որը չի ենթադրում ներպետական գործընթացներ, բայց պարտադիր է դառնում իրագործման համար։ Եթե Լավրովյան պլանը պիտի կրեր «կոնֆլիկտի կարգավորման հիմնական սկզբունքների և պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անվանումը ու պիտի գրված լիներ ամենայն մանրամասնությամբ՝ շատ էջերի վրա, ապա հիմա դրա անհրաժեշտությունը չկա, և Լավրովյան պլանն իր ամենաադրբեջանամետ տարբերակով տեղավորվել է առաջին համատեղ հայտարարության մի քանի էջում։ Պետք չէ այն վավերացնել խորհրդարանում, պետք չէ դիմել սահմանադրական դատարան, բայց պետք է անպայմանորեն իրականացնել քեզ վրա վերցրած պարտավորությունները։ Ըստ էության՝ ողջ հայության օրակարգային հիմնական հարցը լուծվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց անգամ ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ ազգային ժողովի, ինչպես նաև՝ Արցախի խորհրդարանի մասնակցության։ Հենց սա դարձավ Փաշինյանի ճակատագրական սխալը։ Փաստացի՝ պատերազմը չբերեց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Պարզվեց՝ Արցախյան խնդրի կարգավորման համար չկա ո´չ Նախագահի, ո´չ Ազգային Ժողովի, ո´չ էլ՝ Կառավարության կամ ՍԴ-ի անհրաժեշտություն։ Ըստ էության՝ նոյեմբերի իննին Հայաստանում անհետացավ իրավական պետությունը, և ամենը, որ տեղի է ունենում դրանից հետո մեր երկրում, որևէ բացատրության չենթարկվող քաղաքական գործընթաց է։

Վերջին անգամ սխալվել Փաշինյանին առայժմ թույլ չեն տալիս համատեղ հայտարարության իր գործընկերները։

Հետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշվում են Հայաստանից դուրս դեռ սահմանափակ թվով խաղացողների (Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի) կողմից։ Որոշումները փաստացիորեն կայացվում են Փաշինյանի փոխարեն։ Փաշինյանն իրենց դեռ անհրաժեշտ է կոնֆլիկտի «արագ խաղաղ լուծման» ծրագիրը մինչև վերջ հասցնելու համար։ Սակայն այդ սխալը կարող է տեղի ունենալ, երբ շատ շուտով սահմանափակ թվով խաղացողների շարքում ակտիվորեն ձգտի տեղ զբաղեցնել ԱՄՆ նորընտիր վարչակազմը։

Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի և Հադրութի կորստի և Հայաստանի վտանգված սահմանների գնով Փաշինյանը մեզ համար բացում է երկաթգիծ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթե ուշադիր նայում ենք քարտեզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Իսկ մենք մնում ենք՝ հարյուրավոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկետ խաղաղության, Արցախի և Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների, Արցախի և իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով և Հայաստանի պետականության կորստի՝ հնարավոր մեծ ռիսկերի առաջ։

Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերով (լուսանկարներ). Դեժավյու Հավաստի տեղեկություններ կան, որ մի քանի հոգի փորձում են ԳՇ պետի և զինվորականների վրա ճնշում գործադրել. ևս մեկ անգամ եկեք ասենք, որ կանգնած ենք բանակի կողքին. Սաղաթելյան Արցախի երիտասարդները իրենց աջակցությունն են հայտնել հայոց բանակին (լուսանկարներ) Ողջունում եմ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի՝ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը․ Սիսիանի համայնքապետ Կարևորը ժողովրդավարությունն է, ոչ թե ձեր հետամնաց պատկերացումներով ինչ-որ Արցախ, Հայաստան, հայրենիք. Իշխանյանը մեկնաբանել է Փաշինյանի ելույթը «Սփյուռքը միասնականորեն պաշտպանում է Օնիկ Գասպարյանին, Գլխավոր շտաբին և մեր փառապանծ բանակին». ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հայտարարությունը Նիկոլի իշխանությունը մի բան է, որի օրոք հայտնի թերհասը Ստեփանակերտի կենտրոնում բռոնիժիլետով ու կասկով է ֆռֆռում. Հովհաննես Հարությունյան ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը ասելով՝ «բանակի պահանջները անբեկանելի են» Թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները. Արփինե Հովհաննիսյան ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին. «Փաստինֆո» Գլենդելում ՀՀ հյուպատոսության մոտ կկայանա հանրահավաք՝ ի աջակցություն ՀՀ Զինված ուժերի Քաղաքացիական պատերազմի, հաշվեհարդարների կոչեր անող Նիկոլն առաջինն իր գերեզմանն է փորում․ Կարեն Վրթանեսյան Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն բանից վեր մնան. Արամ Ա Նիկոլը ջեբկիր է, ջեբկիրին ի՞նչ գաղափարախոսություն․ Աղասի Ենոքյան Վազգեն Մանուկյանի կոչը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ԵԿՄ Քաջարանի խորհուրդը ողջ անձնակազմով կանգնած են Հայոց բանակի կողքին «Իմ քայլ»-ի, ՔՊ-ի մի խումբ առանցքային դեմքեր այսօր հրաժարվեցին կանգնել նիկոլի կողքին. Գեղամ Նազարյան ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով Քաջարանի համայնքապետը կոչ է անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին Գլխավոր շտաբն ասում է՝ այդ մարդն է մեր պետության, ազգի կործանման թիվ 1 մեղավորը․ Էդուարդ Շարմազանով Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փորձում են ճնշում գործադրել Օնիկ Գասպարյանի նկատմամբ. Mediaport «Այնքան հիմար հրամաններ է արձակել, որ բանակի համբերության բաժակը լցվել է». Մովսես Հակոբյան Պարզվեց, որ թուրքը ոչ թե տեսնում, ուրախանում է, այլ ակտիվ մասնակցում է պրոցեսներին․ Նարեկ Մալյան Արա Զոհրաբյանն իր զորակցությունն է հայտնում ԶՈւ ղեկավարությանը Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ․ Վիգեն Սարգսյան ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. ՀՀ կառավարության կայքը կեղծի՞ք է տարածում Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը Այսօր առավել քան երբևէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին․ Օգանովսկի Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ». Փաշինյանի դավաճանական անցյալից մի դրվագ Քաղաքացիները Բաղրամյան պողոտայում վրան են տեղադրել, գիշերը կմնան այնտեղ (լուսանկարներ) Արմեն Սարգսյանը երեք օր մտածելու ժամանակ ունի Ոստիկանության ծառայողների շրջանում ընդվզում է սկսվել. «Փաստինֆո» Թշնամուն պետք է կոտրված ու հուսալքված Հայաստան, առանց ազգային իղձերի ու հույսի Հայաստան և, ի վերջո, առանց բանակ Հայաստան. Վարդան Ոսկականյան Զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Դավաճան վիժվածքը չունի հայ ժողովրդի վստահությունը. Արմեն Աշոտյան Քաղաքական դիակը չունի որևէ լուրջ քաղաքական ու հանրային հենարան, չունի հեռանկար, չունի ներկա ու ապագա. քաղաքագետ Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ԱԺ նիստի հրավիրումը. Իվետա Տոնոյան Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Արթուր Վանեցյան Մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու շուրջ. Իշխան Սաղաթելյան Բոլորս պետք է ոտքի կանգնենք և միմիայն սահմանադրական ճանապարհով հեռացնենք այս իշխանությանը․ Արտակ Թովմասյան Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ելույթ ունեցավ մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը․ Սևակ Հակոբյան Հրաժարական տվեք եւ անցնցում հեռացեք, քանզի դա է ստեղծված ծանր իրավիճակի միակ լուծումը. ՀԿԿ-ի հայտարարությունը Ուզում եմ ընդամենն ասել, որ մեզ բանակ է պետք, եթե այն լինի, ապա ամեն ինչ կլինի. վիրավոր սպա ՀՀ ԳՇ հայտարարությունը Փաշինյանի պաշտոնանկության մասին իշխանությունների անգործության արդյունք է. ՊՆ նախկին փոխնախարար Փշալարեր և զինված անձանց խիստ հսկողություն Ազգային ժողովի տարածքում և շուրջը (լուսանկարներ) «Թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա». Վազգեն Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին ԱԺ է հրավիրում Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. Էդմոն Մարուքյան Մեզ տեղեկություններ են հասնում, որ այդ վախկոտը հայտարարել է, որ գնալու է արտահերթ ընտրությունների. Անդրանիկ Թեւանյան ՌԴ Դաշնության խորհրդում մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը Հենց նոր հանրապետությունում գտնվող այդ խելագարը սպառնացել է ՀՀ նախագահին. Իշխան Սաղաթելյան Կոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից. Վազգեն Մանուկյան Երկրորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության․ Արփինե Հովհաննիսյան Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին. Առուշ Առուշանյան ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միջնորդություն են ներկայացրել ժամը 18։00-ին արտահերթ նիստ հրավիրելու համար Ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարական են պահանջում ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները կոչով դիմում են ԱԱԾ տնօրենին «Այսօր ես շատ ուրախ եմ. վերջապես մեր բանակը զարթնեց և որոշում ընդունեց». Յուրի Խաչատուրով Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդես է եկել հայտարարությամբ Եթե հանենք ոստիկաններին, քաղաքացիական հագուստով ոստիկաններին, աած-ականներին, տակը մնում է մի 30 հոգանոց ժեխակազմ. Ալեքսանդր Կոչուբաև Սա հեղաշրջում չէ, այլ բանակը միացել է իր ժողովրդին. Սեյրան Օհանյան Յուրի Խաչատուրովը միացավ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին (լուսանկար) Թուրքիայի ԱԳ նախարարը դատապարտում է «հեղաշրջման փորձը» Հայաստանում Հանրապետության նախագահի կոչը ստեղծված իրավիճակի վերաբերյալ Այսպիսով՝ Թուրքիայի կառավարությունն իր անվերապահ աջակությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին. սահմանադրագետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը մասնակցում է Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին (լուսանկարներ) Վալերի Օսիպյանը կոչ է անում համակարգի աշխատակիցներին ուժ չկիրառել քաղաքացիների նկատմամբ Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին. քաղաքագետ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի արվել որևէ մեկի ճնշման տակ. հայտարարություն «Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է». Դավիթ Ամալյան Ողջունում ենք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը. Արցախի 3 ուժերի հայտարարությունը «Հարգե՛ք ձեր ուսադիրները, հարգե՛ք ձեր առաքելությունը, կանգնե՛ք բանակի հրամանատարական կազմի կողքին». Գեղամ Մանուկյանը՝ իրավապահներին Հայրենիքի փրկության շարժման հավաքը՝ Ազատության հրապարակում. ուղիղ Նախարարությունների ու թաղապետարանների աշխատակիցներին չեն թույլատրում դուրս գալ շենքերից, որ հետո բերեն Հրապարակ. 168.am Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ Սա վերջին ակորդն է հայրենիքի փրկության, և վաղը արդեն հաշվի չի առնվելու ոչ մի պատճառաբանություն․ Նարեկ Մանթաշյանը՝ պետական ծառայողներին Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է. ԼՀԿ հայտարարությունը