Փարիզում մոտ 300 միգրանտներ օկուպացրել են մանկապարտեզի շենքը

Փարիզում մոտ 300 միգրանտներ զբաղեցրել են մայրաքաղաքի 16-րդ շրջանի մանկապարզտեզի նախկին շենքը՝ պահանջելով պաշտպանություն ցրտից ու պանդեմիայից։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ցուցարարների մեծ մասն այն միգրանտներն են, որոնք նոյեմբերին վրանային ճամբար էին հիմնել Հանրապետության հրապարակում։ Այնուհետև ոստիկանությունը նրանց այնտեղից վռնդել էր։
Նշվում է, որ ցուցարարները շենքն օկուպացրել են ոչ թե այնտեղ մնալու, այլ իրենց խնդրի վրա ուշադրությու հրավիրելու համար։
Փարիզի քաղաքապետարանից հայտնել են, որ առաջիկա ժամերին նրանց գիշերելու տեղ կհատկացվի դպրոցական երկու մարզադահլիճներում, քանի որ լքված շենքը չի ջեռուցվում, և այնտեղ մնալն անվտանգ չէ։