Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում
Ընդդիմության ներկայացուցիչները երկրորդ շաբաթն է՝ անհնազանդության ավտոերթ են անցկացնում Մայրաքաղաքում, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նախորդ անհնազանդության ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում։ Ավարտին մեկ քաղաքացի էր բերման ենթարկվել:
Քաղաքացիներն ավտոմեքենաներին փակցրել էին եռագույններ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ «դավաճան» մակագրությամբ։