Մեքսիկայի երկու նահանգների սահմանին հայտնաբերվել է 19 այրված դի

Դաշնային գործակալները հայտնաբերել են 19 այրված դի երեք պիկապների բեռնախցերում Նուեւո-Լեոնա եւ Տամաուլիպաս նահանգների սահմանին, գրում է MILENIO-ն:
Ենթադրվում է, որ սպանվածները հանցախմբերի անդամների միջեւ բախման զոհեր են:
Դիերը հայտնաբերվել են շաբաթ, ժամը՝ 10:00-ին, սահմանագծից շուրջ 400 մետր հեռավորության վրա: