Հովսեփ Օրբելին մի ամբողջ Էրմիտաժ կարողացավ փրկել Լենինգրադի պաշարման ժամանակ, մենք Շուշիից այդպես էլ 5 թանգարանների նմուշները չհանեցինք․ Էդգար Վարդանյան

Էդգար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Հովսեփ Օրբելին մի ամբողջ Էրմիտաժի թանգարան կարողացավ փրկել Լենինգրադի պաշարման ժամանակ, դա այն բլոկադան էր, որ սովից անգամ մարդակերության դեպքեր էին գրանցվում։ Դա 872 օր տևած սարսռեցնող պաշարում էր։
2020 թվականին մենք չկարողացանք Շուշիի 5 թանգարանների նմուշները նախապես տեղափոխել։ Անգամ այն ժամանակ, երբ թշնամին արդեն Հադրութն էր գրավել։