Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են KIA ու Toyota մակնիշի ավտոմեքենաները, Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին (լուսանկարներ). Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ 26-ամյա Միքայել Միքայելյանի վարած KIA մակնիշի 70 ՕN 170 և 24-ամյա Պետրոս Բաղդասարյանի վարած Toyota մակնիշի 01 ТV 021 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարից հետո Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Հովակ Մարտիրոսյանին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող, BMW մակնիշի 77 ՍХ 770 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Պ․ Բաղդասարյանի ուղևոր Երևանի բնակիչ 34-ամյա Ազատ Բաղդասարյանը տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Մ․ Միքայելյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչներ 29-ամյա Մ․ Մինասյանը և 24-ամյա Ս․ Ղազարյանը տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


