Գերիների հարցերով բողոքի ակցիա Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների դիմաց (լուսանկարներ)
ԱՄՆ դեսպանատան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` Ադրբեջանում գտնվող հայ գերիների ծնողները: Նրանք այսօր նամակ են փոխանցելու թե՛ Հայաստանում ԱՄՆ-ի, և թե՛ Ֆրանսիայի դեսպանատներ,-տեղեկացնում է Shantnews.am-ը․
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ եռակողմ հայտարարության օրվանից անցել է 70 օր, և խախտվել է այն կետը, ըստ որի՝ գերիները «բոլորը բոլորի դիմաց» պետք է փոխանակվեին: Բացի դրանից, պատերազմի ավարտից հետո էլ քաղաքացիական անձինք են գերեվարվել:
«Տղաս՝ Դավիթ Դավթյանը, զինվորական չէր, օգնություն էր տարել Արցախ, գերի են վերցրել պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 11-ին: Տեսանյութերից ենք իմացել, որ տղաս Ադրբեջանում է»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: