Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է այցելել Հայաստան, Ռուսաստան Վրաստան և Ադրբեջան
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան: Նրա շրջագայությունը պլանավորվում է հաջորդ շաբաթ, հայտնում է Fars գործակալությունը։
«Հաջորդ շաբաթ ես պլանավորում եմ այցելել Կովկաս և Ռուսաստան», - հայտնել է Զարիֆը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է այցելել այն երկրները, որոնք կարող են օգնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:
Ընդ որում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի նշել Հարավային Կովկասի երկրներ և Ռուսաստան այցերի ճշգրիտ ամսաթիվը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Զարիֆը Մոսկվա կայցելի հունվարի 26-ին: