Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 19.Ապրիլի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Մեզ ձեն էին տվել, որ Արցախը պահեինք, բայց սենց ստացվավ. իմքայլական պատգամավոր․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․

30-ամյա Նարեկ Գրիգորյանը պատգամավոր է դարձել պատերազմից հետո․ Վարազդատ Կարապետյանը վայր դրեց մանդատը՝ անցնելով այլ աշխատանքի եւ բացելով Գրիգորյանի ճանապարհը։ Նա չի ցանկանում, որ այս իշխանությունը հեռանա, ասում է, որ իրենք ամենաժողովրդավարն են, ունեն ժողովրդի վստահությունը, մինչդեռ քոչարյանական ժամանակներում իրենց ընտանիքն անգամ հացի փող չուներ՝ այնքան էին ճնշում։ Մեր զրույցը Գեղարքունիքի Նորատուս համայնքից պատգամավոր դարձած Գրիգորյանի հետ։

 

- Պատերազմից հետո, երբ դժգոհության ալիք բարձրացավ գործող իշխանության դեմ, կոշտ քննադատության արժանացան նաեւ նորաթուխ պատգամավորները, որոնք պատրաստ են շարունակել իրենց գործունեությունը, ընդդիմախոսների որակմամբ՝ դավաճան, Արցախը հանձնած, առնվազն հինգ հազար երիտասարդի մահվան մեջ մեղավոր իշխանության հետ։

- Չէ, ես շատ ջերմ քննադատության եմ արժանացել։

- Ի՞նչն է Ձեզ պահում այս իշխանության հետ, եթե կարող եք նաեւ որպես անկախ պատգամավոր հանդես գալ, ինչպես, օրինակ, Սյունիքից ընտրված ձեր գործընկերուհին։

- Դա ամեն մեկի կարծիքն է։ Ես որ մանդատ եմ ստացել, դիրքերում եմ եղել, զանգեցին, ասեցին, որ հերթականը ես եմ, պիտի մանդատ վերցնեմ։ Ես իմ ջոկատով այդ պահին դիրքերում էի։

- Որքանով տեղյակ եմ, Դուք խուսափել եք զինծառայությունից։

- Առողջական խնդիրների պատճառով չեմ ծառայել։

- Բայց, փաստորեն, կռվել սիրում եք, կարողանում եք։

- Դե, կռվել սիրելս ո՞ր մեկն ա, պարտադրված պատերազմ էր, ես էլ իմ հայրենիքն եմ գնացել պաշտպանելու։ Եկա խորհրդարան, որովհետեւ կարծում եմ՝ լիքը բաներ կա փոխելու։ Ինչ վերաբերում է խմբակցությունից դուրս գալուն, իմ համար դա դավաճանություն կլինի։ Ես 2008 թվականից այս թիմի հետ եկել եմ։ 2008-ին ես 17 տարեկան էի, փետրվարի 23-ից սկսած՝ ես հորս, ընտանիքիս հետ մասնակցել եմ քաղաքական պայքարին, սկզբում ՀԱԿ-ի համար էի Նորատուսում համակարգում նախընտրական շտաբը, իսկ 2015-ին արդեն ՔՊ հիմնադիր անդամ դարձա։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու ես վստահ եմ, որ այս թիմը հաջողություններ է ունենալու եւ զարգացնելու է ՀՀ-ն, որովհետեւ այս թիմում լիքը հայրենասեր մարդիկ են։

- Դե, արդեն տեսնում ենք ձեր «հաջողությունները», դա դաժան պատերազմն էր, Արցախի մոտ 80 տոկոսը թշնամուն հանձնելը, 5 հազար երիտասարդի զոհվելը։

- Դա ասում է նախկին իշխանությունը։ Պարզ չի՞, որ նախկին իշխանությունը պետք է քննադատի ներկա իշխանությանը, քանի որ հեղափոխությունով ժողովուրդը նրանց մերժել է։

- Բայց դա ի՞նչ կապ ունի իմ ասածի հետ, Արցախը հանձնել եք, զոհեր կան, այս իշխանությունն անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել։

- Մենք պատերազմել ենք, ինչքան ուժ ունենք, պատերազմել ենք մեր ժամկետային 18-20 տարեկան տղաների շնորհիվ։ Նամանավանդ նոյեմբերի 6-9-ը շատ դաժան էր, ես ընդեղ եմ եղել, տեսել եմ․․․
Այսինքն, «հանձնել» հասկացողություն ես, որպես այդպիսին, չեմ կարծում։

- Չթվարկեմ բոլոր մեղադրանքները, բայց, օրինակ, պատերազմի 3-4-րդ օրը ԶՈՒ ԳՇ պետը զեկուցել է, որ պատերազմը պետք է դադարեցնել, ինչը քաղաքական ղեկավարությունը չի արել։

- Ճիշտն ասած, ես չեմ տիրապետում նման բան, դա պաշտպանության նախարարության եւ կառավարության միջեւ․․․ Տեսեք՝ ես մինչեւ վերջի պահն էլ հույս ունեի, որ հաղթելու ենք, բայց ամսի 6-9-ին երբ տեսանք, որ կռիվը թեժանում է, իրոք ճիշտ է, որ պետք է ստորագրվեր, որ մի քանի հազար երեխու կյանք փրկվեր։ Ու էդ հարթակից մարդիկ ասում էին՝ ի՞նչ բարոյականությամբ եք դա ասում, է, բա իրանք ընդեղ չէին, իրանց երեխեքն ընդեղ չէին, քրոջս երեխեն Գորիսում էր, տարած էին Ջաբրայիլ, ընդեղ լուրջ խնդիրներ ուներ, հերս Քյալբաջար էր, ես՝ կռվի։

- Եթե նկատի ունեք ընդդիմությանը, փողոց դուրս եկած մարդկանց․․․ նրանից շատերն էլ են պատերազմից վերադարձել, ե՞ւ․․․

- Այո,  հավաքվածներից շատերն ընդեղ են եղել, բայց լիդերներից ովքե՞ր են եղել։

- Պարտադիր էր, որ լինեի՞ն։ Պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը մինչեւ պատերազմը ինքնավստահ հայտարարություններ էին անում՝ ո՞ւմ մտքով կանցներ, որ հույսն ընդդիմության լիդերների կռվելն է։

- Դե հիմա, ես ասում եմ։ Իսկ պաշտպանության նախարարի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունն արվել է ռազմական քննարկումների արդյունքում, իրենք գիտեն՝ բանակն ինչ ունի, ինչ չունի, ես դրա մեջ չկամ։ Ես միայն կարող եմ պնդել, որ այս իշխանությունը դավաճան չէ։ Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզում, ամեն օր գնում-գալիս եմ, ոտքով քայլում եմ Երեւանում, շփվում մարդկանց հետ թե՛ այստեղ, թե՛ մարզերում, համենայնդեպս, ինձ ոչ մեկ դավաճան չի ասում։

- Մտածում եք՝ Երեւանում Ձեզ ճանաչո՞ւմ են։

- Ես ընտրությանը տարել եմ 7 հազար 95 ձայն ու վստահ եմ՝ մարզում մինչ ընտրությունն էլ շատ-շատերն են ճանաչել։ Մանավանդ 2016-ին գյուղում ամպագոռգոռ ՀՀԿ-ն, դաշնակները թեկնածու էին հետս դրած ավագանու, ամբողջի չափ ձայն տարա, ինչքան 13-ը տարան, բոլորի չափ՝ ես։

- Եթե երեւանցի լինեիք կամ ճանաչված, Ձեզ չէի՞ն ձվահարի։

- Ինձ չեն ձվահարել, ու ես էլ ինձ ընենց չեմ պահում, որ չճանաչեն, ես ավելի հպարտ եմ, որ ինձ ճանաչեն։ Էդ ձվահարողների կուսակցությունից լիքը մարդիկ հլը թող գան՝ մի օր ոտ-ոտ քայլենք Գավառի միջով, Վարդենիսով, Մարտունիով, Նորատուսով։

- Նորատուսում պարզ է, թե ինչ կանեն իրենց։

- Նորատուսցին էդքան վատը չի, դաժան մի ներկայացրեք, հարգալից, հյուրասեր ժողովուրդ են, եկեք մեր խաչքարերը տեսեք։ Երեւի Գասպարյան Վովան է նորատուսցու մասին նման բան ասել, որովհետեւ գիտի նորատուսցու բազկի ուժը։

- Ի՞նչ են արել որ։

- Իրեն հարցրեք, կասի։

- Այսինքն, քանի դեռ իշխանությանը սամասուդ չեն անում, ամեն ինչ կարելի է նորմալ համարել, բայց Փաշինյանի հրաժարականի պահանջն են առաջ քաշում նախկին, ներկա նախագահները, կաթողիկոսները, գիտնականները եւ այլն։

- Եթե չեն ընդունում մեզ, պետք է ուղիղ ասեն։

- Բայց ես թվարկեցի, թե ովքեր են հրաժարականի մասին հայտարարել։

- Իմ Գեղարքունիքի ընտրողները չեն եկել ինձ որեւիցե բան ասել, հա, եթե ինքը «Հայրենիք» կուսակցության անդամն ա, Դաշնակցություն ա, կարող ա ասի, բայց հլա թող իրա ղեկավարը գա՝ միասին քայլենք, տենանք՝ ում ինչ կասեն։

- Ձեր ընտրողները գուցե ձեր ֆանատներն են, մենք քաղաքական իրողությունների մասին ենք խոսում։

- Իմ ընտրողները գիտեն, որ ինչը ժողովրդի շահից ա, ինչը ժողովրդի համար լավ ա, ես դրան նպաստում եմ։ 

- Ձեր ընտրողներին ասե՞լ էիք, որ գալու եք Արցախը հանձնեք։

- Մենք ոչինչ էլ չենք հանձնել։ Իմ ընտրողներն ինձ քվե էին տվել, իրանք գիտեին, որ հենց պատերազմական վիճակ լինի, ես իրանց կողքին եմ լինելու։ Պատերազմի առաջին օրերին ես գնացի կռիվ, մարդ կար, որ ես վայենկոմատի դեմը իրան հանդիպա, ասավ՝ ընկեր Գրիգորյան, ինձ չեն թողնում ես էթամ, ասի՝ եղբայր, երբ դու կգաս, ես քեզ ընդեղ կդիմավորեմ։ Այսինքն, ես ավելի շուտ եմ գնացել, ու ինքը եկավ, զուգադիպավ, որ դրեցին իմ վաշտ։ Ինքն ինձ տեսավ, զարմացավ, որովհետեւ ես իրան մի ամիս առաջ էի ասել էդ բանը։
Իսկ որ ասում եք՝ մտավորական-բան, պահանջում են, էն, որ հրապարակում հայհոյում են, դուք իրանց մտավորակա՞ն եք համարում։ Կուսակցություններն էլ փորձում են հետ վերադառնալ, բայց հետվերադարձ չի լինի, միանշանակ, որովհետեւ ՀՀ քաղաքացին այլեւս իր իշխանությանը տեր է կանգնելու, ինքն է որոշելու՝ ո՛չ անհատները, ո՛չ հարուստները։

- Դուք չե՞ք կարծում, որ 2018-ից հետո երկրում իրավիճակ է փոխվել։

- Հա, հարց չկա, փոխվել ա, մենք ասում ենք՝ քելեք գնանք ընտրությունների, ընդդիմությունն ասում է՝ գիտե՞ք ինչ կա, քանի իրանք իշխանության են, մենք վախենում ենք։ Մոռանում են, որ միակ արդար ընտրությունը եղել ա Նիկոլ Փաշինյանի օրոք։ 

- Բայց ընտրություններից առաջ մարդկանց էին փռում ասֆալտին, ձերբակալում, ԱԱԾ-ն մտնում էր ընդդիմության շտաբ․ դա եւս վարչական լծակների կիրառում է, վախի մթնոլորտի ձեւավորում։

- Իրանք վախից թող չխոսեն։ ՀՀԿ-ի ժամանակ տնտեսագիտականն ավարտել եմ, հերս բարձրագույն ավարտել ա մանկավարժականում, ոստիկանության սերժանտին ազատին գործից ընդդիմադիր հայացքների պատճառով, ինչի՞ մասին ա խոսքը։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ էր անում՝ ազատում էր էն մարդին, ով ընդդիմադիր էր, չէր թողում աշխատեին, մարզում իմ ընտրողները գիտեն՝ ինչերի միջով եմ անցել, ահավոր բաների, հիմա եթե մենք ըտենց անեինք, իրանցից ոչ մեկ ՀՀ-ում չէր մնալու։

- Դուք այդ իշխանության ժամանակ ընդդիմությունից իշխանություն դարձաք, հետո նույնն անում է Նիկոլ Փաշինյանը, չե՞ք լսել, թե Արցախն ազատագրած գեներալների, նախկին նախագահների հետ ինչեր է արել։

- Ռոբերտ Քոչարյա՞նն ա Արցախն ազատագրել։

- Իր ժամանակ եւ իր մասնակցությամբ։

- Դե, հիմա իմ հերն էլ ա մասնակցել, ինչի՞ են մտածում, որ իրենք են ազատագրել։ Արցախյան հերոսներին չէին թողնում հացի փող վաստակեին։ Ես, որպես ընդդիմադիր, էնքան են ինձ նեղել, որ չեն թողել հացի փող աշխատեմ։ Երեխես մի տարեկան ա եղել, կաթի փողի խնդիր եմ ունեցել, չեն թողել օրինական գործունեություն անեմ, որ երեխուս կաթ հասցնեմ։ Ու հիմա ընդդիմությունն ասում ա, թե իրանք էլ են տուժում։ Էդ ո՞նց։ Հայաստանի ամբողջ փողերը տարած, իրենց տները լցրած, իրանց բենթլիները, առանձնատները, ամեն ինչ ունեն, էլ ի՞նչ են ուզում, ասում են՝ մենք ընդդիմություն ենք, ո՞նց կարա ընդդիմությունը միլիարդներ ունենա, էդ ո՞ր մի երկրում ընդդիմությունը միլիարդ ունի, սեփական գործարաններ, մասնավոր սեկտորը սաղ իրանցն ա։

- Դուք եկաք իշխանության, դուք էլ արդեն էդ միլիարդներից ունեք, նայեք ձեր շուրջը։

- Եթե գյուղում կգտնեք երկրորդ տունը, որ իմ տնից վատն ա, ես իմ տունը նվեր եմ տալիս։

- Փաստորեն, ուզում եք իշխանությունը մնա, որ դուք հացի խնդիր չունենաք, լավ ապրեք։

- Ոչ, ես լավ ապրելու խնդիր չունեմ, կգա ժողովուրդը, կորոշի, որ մենք չենք լինի, ես կգնամ ու կապրեմ իմ գյուղում։ Հիմա մենք լեգիտիմ ենք, եթե ժողովուրդը մեզ չուզի, դուրս կգա, կասի՝ գնացեք, մենք էլ հավեսով կգնայինք։ Իմ ժողովուրդն էլ ասում ա, որ եթե գնացիք, ձեզ դավաճան կհամարենք։

- Ձեր ընտրողները Ձեզ ձայն էին տվել, որ Արցախը տայիք, ու հիմա գո՞հ են։

- Ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան