Ալինա Նիկողոսյանը թողնում է առողջապահության նախարարի խոսնակի աշխատանքը
ՀՀ առողջապահության նախարարի փոփոխությունից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:
Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանին, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:
Շնորհակալ եմ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:
Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրել է Նիկողոսյանը: