Պաշտոնական. Արսեն Թորոսյանը կազատվի առողջապահության նախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվկան բաժնից:
Նշվեց, որ առաջարկվել է նախարարի պաշտոնում նշանակել առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին: