2,5 տարի Հայաստանը այդպես էլ չտեսավ խոստացված ներդրումները, խոստացված ներգաղթը, տնտեսական աճը․ Արմենակ Դանիելյան
Արմենակ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
2,5 տարի բյուջեն պարգևավճարներով թալանեցին' դուք ներեցիք։
2,5 տարի ձեր սոցիալական վիճակը չլավացավ' դուք դեռ սպասում էք թէ կլավանա։
2,5 տարի սպասում էք, որ նախկին "թալանչիներից" կխլի ու ձեզ կբաժանի' քանի որ խոստացել էր ձեր սրտի Ռոբին Գուդը, բայց մնացիք խաբված։
2,5 տարի Հայաստանը այդպես էլ չտեսավ խոստացված ներդրումները, խոստացված ներգաղթը, տնտեսական աճը, բայց հայը հավատով ազգ է' դեռ հույսով սպասում է։
2,5 տարի ԼՂՀ բանակցային պրոցեսում ոչ մի տեղաշարժ, ոչ մի առաջընդաց չեղավ, Արցախի վերադարձ բանակցությունների սեղան չեղավ, տեսանելի, էական և առարկայական ոչ մի շարժ, արդյունքում բանակցությունների ձախողում և հետևանքը պատերազմ։ Պատերազմ - պարտություն, նվաճված հաղդանակների, ազատագրված հողերի կորուստ, հազարավոր զոհեր, գերիներ ու անհետ կորածներ, տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշվանդամներ։ Սերունդներ' մարդիք ովքեր "վաղը" իրենք պետք է սերունդ տաին։
2,5 տարի երկրի կառավարումը ձախողած, պատերազմ ներքաշած' արդյունքում խայտառակ պարտված ղեկավարը դեռ իշխանության է, դեռ խոստումներ է տալիս և դեռ այս անձնավորությանը հավատում են ու սպասում փոփոխությունների։
Հ.Գ.
Իմ խաբված ու միամիտ ժողովուրդ սթափվիր, արթնացիր թմբիրից, ետ արի զոմբիացած հիպնոսից։
