«Իմ քայլը» հրաժարվեց քննարկել գերիների հարցը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նստաշրջանը: Օրակարգի առաջին հարցով քննարկման դրվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրավաչափության հարցը, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծի զեկուցող Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենք այս հարցը առաջարկել էին քննարկել դեռ հայտարարության ստորագրումից հետո` արտահերթ ռեժիմով, սակայն իմքայլականները չներկայացան նիստին:
«Իմ քայլից», սակայն, ասացին, որ այդ որոշման իրավաչափության հարցը քննարկելու ընթացակարգ ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, ուստի չեն կարող քննարկել ԼՀԿ-ի առաջարկած հարցը:
Ի վերջո, ԱԺ նախագահի կողմից հարցը դրվեց քվեարկության, թե ովքեր են կողմ, որ այն քննարկվի, և կողմ եղավ 40, դեմ` 70 պատգամավոր: Արդյունքում որոշումը չընդունվեց, հարցը չդրվեց քննարկման: