Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 5 մարդ

Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 21: 45-ին (Երևանի ժամանակով ժամը 08: 45-ին) Էդդի և Թեյլոր-Սթրիթի խաչմերուկում:
Ի սկզբանե ոստիկանությունը հայտնել էր կրակոցների հետևանքով երեք տուժածների մասին։ Դեպքի վայր էին ուղարկվել փրկարարներ և բժիշկներ:
«Հետաքննություն է ընթանում, հրաձգության հետևանքով տուժել է հինգ մարդ», – ավելի ուշ Twitter-ում հայտնել է ոստիկանությունը ՝ հստալեցնելով, որնախնական տվյալներով՝ ոչ մի մարդ լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ոստիկանությունը հայտնել է նաև հրազենի հայտնաբերման մասին։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունում սկսել են հետաքննել տեղի ունեցածը։