Երևան, 08.Մարտի.2021, 00:00
Մարտի 8-ին` ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից կշարժվենք դեպի Եռաբլուր. Հայրենիքի փրկության շարժում Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ Սյունիքի մարզում ո՛չ ճանապարհներին, ո՛չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ․ Արթուր Վանեցյան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր Ճանաչել Ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին Քանի դեռ ազգային-պետական խայտառակության ամոթալի էջը շրջված չէ, խայտառակությունը տարբեր ձևերով վերապրելու ենք պարբերաբար. քաղաքագետ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ռուսական առաջատար լրատվամիջոցների հարցերին. ասուլիսի ամբողջական տարբերակը (տեսանյութ) Չեմ հավատում, որ Փաշինյանի օրոք Հայաստանը կարող է երկար գոյատևել․ քաղաքագետ (տեսանյութ)

«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Հայրենիքի փրկության շարժման և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի՝ հունվարի 20-ին Շիրակի մարզ (Գյումրի) կայացած այցը, որով, ի դեպ, սկիզբ էր դրվում Շարժման մարզային այցելություններին, ՀՀ իշխանությունները փորձեցին սևացնել կամ ձախողել։ Գյումրեցիներին իր կեղտոտ և քստմնելի անցյալով քաջ հայտնի ոմն Արտյոմ Թումանյան, ով, ըստ հրապարակված և չհերքված փաստերի՝  8-րդ դասարանի կրթությամբ շարքային խաբեբա է և յուղալի թիրախների ընտրության ու  նրանցից տարաբնույթ հնարքների միջոցով փողի շորթման մեծ վարպետ, իր նման մի քանի ստահակների միջոցով մոլորեցնելով ու խաբելով մի քանի հասարակ գյուղացիների, կարողացել էր Ազատան գյուղի դիմաց բերել շուրջ 25 հոգու և մի քանի րոպեով կանգնեցնել Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մեքենան։ 

Տողերիս հեղինակը ևս այդ նույն մեքենայի մեջ լինելով՝ կարող է փաստել, որ հասարակ ազատանցիներից ոմանք ողբալով ընկնում էին Սաղաթելյանի մեքենայի վրա և պահանջում իրենց գերիներին։ Նրանցից մեկը, պարզապես չհասկանալով անգամ, թե ովքեր են այցելել Գյումրի կամ «Իշխան» անունն ընկալելով որպես իշխանություն՝ գոռում էր՝ սատկացրե՛ք այս իշխանություններին, սրանք են մեր երեխեքին կոտորել։

Կատարյալ տրագիկոմեդիա՝ բոլոր չափորոշիչներին համապատասխան։

Հիշեցնենք՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում գերի վերցված մեծ թվով կամավորականների ծանրակշիռ մասը հենց Շիրակի մարզից էին, մասնավորապես՝ Ազատան գյուղից։

Պարզորոշ է՝ Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը որևէ առնչություն կամ «մեղքի բաժին» չէին կարող ունենալ ոչ մարդկանց գերեվարման, ոչ, առավել ևս, վերջիններիս վերադարձի հետ, հետևաբար, նրանց մեղադրելը զավեշտ է։ Պարզորոշ է նաև, որ պատերազմի խայտառակ պարտության և նրա ծանրագույն հետևանքների, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ստեղծված տոտալ քաոսի, բանակի կազմալուծման, ադրբեջանական սանձարձակությունների և դրա հետևանքով մարդկանց մեծաթիվ խմբերով գերի վերցնելու ողբերգական իրողության թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ ևս բանական ցանկացած մեկը հազիվ թե երկրորդ կարծիք ունենա։

Այդուհանդերձ, ազատանցի որոշ անձինք, ովքեր ներկայանում էին որպես գերեվարվածների ծնողներ, կուրծք ծեծելով ու անիծելով՝ Իշխան Սաղաթելյանից պահանջում իրենց զավակներին։ Եթե հավատանք, որ այդ մի քանի ազատանցիներն իսկապես գերիների կամ զոհերի հարազատներ էին, այլ ոչ՝ տրագիկոմեդիայի դերասաններ, ապա դժվար է պատկերացնել Արտյոմ Թումասյանի ստորության և զազրելի արարքի ողջ խորությունն ու հակաբարոյական էությունը։ Նա պարզապես սրբապիղծ է և վե՛րջ։

Հավաստի տեղեկություններով՝  Արտյոմ Թումանյանի այս մանր խմբավորման հովանավորյալներն են հանրաճանաչ Անդրանիկ Քոչարյանը, նույն ինքը՝ 1990-ական թթ. Գյումրիում կատարած իր մանր ու մեծ ավազակություններով հայտնի «հրեշ» Անդոն, նրա ընկերը՝ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը և ԱԺ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:   

Այժմ այն մասին, թե ովքեր էին հայտվել իշխանական այս սրբապիղծ ստահակների թիրախում։

Լուսանկարում ոտքով հարվածողը ստահակ Արտյոմ Թումանյանի հետ ներկայացած մեկն է։ Ուշադրություն. բազմանգամյա օգտագործման այդ գործիքը դավաճան է անվանում, հայհոյում և ոտքով հարվածում է «Եղնիկներում» հարյուրավոր ազատամարտիկների կյանքեր փրկած Հենրիկ Մարգարյանին։

Որպեսզի ցույց տանք Արտյոմ Թումանյանի խմբավորման այլանդակ արարքի ողջ խորությունը՝ ստորև ներկայացնում ենք Հենրիկի՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակում պահվող լուսանկարը։

Հենրիկ Մարգարյանի՝ դեռ նոր սկսված, բայց արդեն փառապանծ դարձած ուղու և կատարած հերոսությունների մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ութ տարի սովորելուց հետո Հենրիկ Մարգարյանը 2020 թ. փետրվարից  ծառայում է «Եղնիկներում»։ Սեփական կյանքը վտանգելով և անցնելով պատերազմի ողջ դաժանություններով՝ Հենոն հարյուրավոր զինվորների ու սպաների սրտում է, բոլոր նրանց, ում վերջին մեկ տարում Արցախի ծայր հյուսիսային դիրքերում տվել է երկրորդ կյանք։

Հայրենիքի փրկության շարժման՝ Գյումրի այցի օրը Հենոն արձակուրդ վերցրած Եղնիկներից վերադառնում էր հայրենի Գյումրի և, ճանապարհին տեսնելով Շարժմանը համախոհ ընկերների հանդեպ ոտնձգությունները՝ միջամտել է։

Սակայն ավազակապետ Անդրանիկ Քոչարյանի և նրա տեղական ավազակ Արտյոմ Թումանյանի՝ ազատանյան այլանդակությունները սրանով չեն վերջանում։ Շարժման առաջնորդի ու ներկայացուցիչների հասցեին «դավաճան» գոռալով, հարվածելով մեքենաներին, լկտիաբար  հայհոյելով և Արցախի վաճառքի մեջ մեղադրելով՝ ստահակները քաշքշել և հարվածել են այցի մասնակից Տարոն Ղազարյանին, Գոռ Սարգսյանին, Արգիշտի Գևորգյանին, Ալբերտ Խաչատրյանին, Գևորգ Բաղդասարյանին, Հովհաննես Ստեփանյանին և այլոց։ Նշված երիտասարդները սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից, ՀՅԴ վաշտերի կազմում մեկնել են Արցախի հյուսիսային դիրքեր, մարտնչել ամենաթեժ դիրքերում, վերադարձել դեկտեմբերի սկզբին՝ ստորացուցիչ հայտարարությունից շաբաթներ անց։ Ի դեպ՝ Գ. Բաղդասարյանն ու Ա. Խաչատրյանը վիրավորվել են մարտի դաշտում։ Ստորև ներկայացնում ենք տղաներին ներկայացնող լուսանկարը (2020 թ. հոկտեմբեր, Արցախի հյուսիսային առաջնագիծ).

Ստացվում է հետևյալը. Արտյոմ Թումանյանը, կատարելով Արցախը դավաճանաբար հանձնած, 5000-ից ավելի զոհերի, 10000-ից ավելի վիրավորների ու հարյուրավոր գերիների պատճառ և հայոց պատմության նորագույն շրջանի՝ մինչ օրս շարունակվող ողբերգության ճարտարապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տեղական ավազակապետ Անդրանիկ Քոչարյանի հրահանգները, իր մի քանի մանր ստահակ-գործիքների օգնությամբ հայհոյում, ձեռք է բարձրացնում հայրենիքի մի խումբ նվիրյալ պաշտպանների վրա՝ նրանց մեղադրելով… հայրենիքի դավաճանության մեջ:

Արդյունքում՝ բոլոր նրանք, ովքեր վերոնշյալ սրբապիղծ ստահակների այլանդակ արարքը դատապարտելու փոխարեն նրանց անվանում են ժողովուրդ, իսկ Վազգեն Մանուկյանին մեղադրում՝ այդ «ժողովրդին» «բոմժ» անվանելու համար, ապա իրենք կամ մտավոր «բոմժեր» են, կամ եղելությունից անտեղյակ և իշխանական բթացնող քարոզչության զոհ, կամ նույնքան ստահակ են և, հետևաբար, հավասարաչափ պատասխանատու՝ իշխանական հիշյալ ավազակության համար։

Հ.Գ. Վազգեն Մանուկյանի «բոմժ» արտահայտությունը խորքի մեջ անհամահունչ է կատարված արարքին։ Վերջիններիս «բոմժ» անվանելով՝ նա էականորեն մեղմացնում է նշյալ խմբավորման արարքի հակաբարոյական, պիղծ էությունը։ Արդեն փաստեցինք, որ նրանք իրականում ոչ թե «բոմժեր» են, այլ սրբապիղծ ստահակներ կամ բազմանգամյա օգտագործման գործիքներ, ովքեր այս փուլում հայտնվել են մի հայտնի ավազակապետի ձեռքին»։

Ուզում եք ասել՝ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանցի սահմանապահներն անցել են Կապանով և տեսագրել. խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ այս «շրջայցը» հետախուզական բնույթի է. Razm.Info Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք. Տիգրան Աբրահամյան Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ Ոչ մի տեղ նշված չի, որ 500 ռուս խաղաղապահներով են Տավուշում չափագրում անում, բայց ՊՆ-ն նշեց թիվը․ Իրինա Դանիելյան Շիրակի մարզում մարտի 7-8-ը վթարային ջրանջատում կլինի Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին Ռուս խաղաղապահներն են եկել Տավուշի մարզ, բայց չգիտենք` ինչ նպատակով. Ազատամուտի համայնքապետ Մարտի 8-ին` ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից կշարժվենք դեպի Եռաբլուր. Հայրենիքի փրկության շարժում Այս իրավիճակում ընտրությունը ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն. Աշոտյան «Հայ բարերաների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում. Հրանտ Բագրատյան Եթե ուզում եք, որ հրաժարական լինի, ապա պետք է Փաշինյանին ճնշենք, որ ընտրության գնա, որ ԳՇ-ից հեռու մնա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ. ՀՀ բանակ, շարժվի՛ր. Անդրանիկ Թևանյան Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին. Կարեն Հովհաննիսյան ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ Նոր պատերազմն այլևս չափազանց իրական սպառնալիք է. Հայկ Մարտիրոսյան Վաղը Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Մի՛ փնտրեք «փրկիչ», քանզի «փրկիչները» միշտ քանդում են. փնտրեք ռացիոնալ, կառավարման փորձ ունեցող, լիդերի հատկություններով օժտված մարդու. Արա Վարդանյան Այսօր Երևանի մետրոպոլիտենը նշում է 40-ամյակը Արարատի մարզում դպրոցի զինղեկը վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն. Shamshyan.com Եթե փաստում եք, որ ԳՇ պետը չի պահպանել քաղաքական չեզոքություն, ապա ինչպե՞ս եք նշում, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը այժմ կատարում է ԳՇ պետի պարտականությունները. իրավաբան Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 595 դեպք Ինչո՞ւ Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին Պետրոսյան Արցախի կորստից հետո, այսօր արդեն Սյունիքն է վտանգված. Ավետիք Իշխանյան Ոստիկանությունը 66 միլիոն դրամի մեկ անձից գնում է իրականացրել. 168.am Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է. Գագիկ Համբարյան Օրվա հանդիպումների անոնս Վրաստանում պահանջել են երկրի վարչապետի հրաժարականը սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 422-ով Սյունիքի մարզում ո՛չ ճանապարհներին, ո՛չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ Երևանում և մարզերում կլինեն հոսանքազրկումներ Հետպատերազմական փուլում յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան. Տիգրան Աբրահամյան Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն. Նաիրա Զոհրաբյան «Գողականներին» խելքի կբերե՞ն Շիշ Բռնողն ու Անդրանիկ Քոչարյանը. Arminsider ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը. «Փաստինֆո» Էրեբունու ոստիկանները բացահայտեցին հիվանդանոցում կատարված գողությունը Մանկապարտեզներում երեխաների ընդունելության կանոնները մեղմացվել են. ԱՆ Արսեն Թորոսյանի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյան Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել. Արշավիր Ղարամյան «Տավուշի Պառավաքար գյուղի գյուղացու վարորդական վկայականն է․ նոր է ստացել Իջևանից»․ Վարդան Զաքարյան Եթե այս կառավարությունը մնա, կարող է ստիպեն Սյունիքն էլ, Սևանա լիճն էլ վերցնեն. Ստեփան Դանիելյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր․ Դերենիկ Մելիքյան Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը եկել Բաղրամյան պողոտա (տեսանյութ) Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը բարձր է գնահատել Sputnik V պատվաստանյութը Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ․ Արթուր Վանեցյան Մարտի 9-ից հետո Օնիկ Գասպարյանն ունի ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան. Արփինե Հովհաննիսյան Բերման ենթարկված օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների ինքնությունը պարզվել է. Shamshyan.com «Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր․ խելքի եկեք ժողովուրդ, խելքի եկե՛ք». Րաֆֆի Ասլանյան Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են․ մանրամասներ ՀՀ ԳՇ պետի տեղակալի դեմ քրեական գործ է հարուցվել և դա է պատճառը, որ նա չի միացել բանակի հայտարարությանը Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր Մարտի 8-ին ընդառաջ ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց Ես այստեղ եմ ոչ թե որպես Փաստաբանների պալատի նախագահ, այլ որպես ՀՀ շարքային քաղաքացի. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Արցախում աշխատանքային ժամերից դուրս խստիվ արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական ավտոմեքենաները Ճանաչել Ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին Անկախ Հայաստանում Արցախը կորցնելուց հետո ժողովուրդը ոչ միայն ոտքի չի կանգնում, այլև այդ պարտության պատասխանատու ողորմելիին աջակցողներ կան․ Ավետիք Իշխանյան Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել․ Վարդան Ոսկանյան Հասկանում եմ նաեւ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են. Արամ Աբրահամյան «Հետաքրքիր է` էլ ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն. գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա». ռուս փորձագետ «Ձեթն ու շաքարավազն են թանկացել 40%-ով, սիգարետն ա թանկացել 70 դրամով, ճամփեքին մարդաբոյ փոսեր են, բայց դրանք հեչ, կարևորը նախկինները հետ չգան». Արամ Գևորգյան Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն․ Armenpress.am Ռազմական դրությունը՝ գործիք իշխանության ձեռքերում. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանությունը. 168.am Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին․ սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է․ Գագիկ Համբարյան Ավտովթար Հրազդանում. բախվել են Opel Corsa-ն ու տեղի Ճանշինի ԳԱԶ 66-ը. Shamshyan.com Ինչպես է Արման Բաբաջանյանը դարձել ԱՄՆ գործակալ. Arminsider Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել Բոլոր այն մարդկանց, ովքեր «թութակի» նման իրար հետևից կրկնում են, որ «30 տարի բանակ չենք ունեցել». Հայկ Ֆարմանյան Քանի դեռ ազգային-պետական խայտառակության ամոթալի էջը շրջված չէ, խայտառակությունը տարբեր ձևերով վերապրելու ենք պարբերաբար. քաղաքագետ Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում. Վահե Հովհաննիսյան Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-Գրիգորյանց