ԱԱԾ-ն ասում է՝ «այո՛, արտահոսք եղել է, Մանեին փոխանցվել են առգրավված տեսանյութերը, բայց դե ոչինչ, ու՞մ իրավունքն ա խախտվել»․ ձեր՝ ԱԱԾ լինելու իրավունքն է խախտվել․ փաստաբանը՝ ԱԱԾ-ին (լուսանկար)
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱԱԾ-ն վերածվել է թումբանի արտադրամասի
Միջնորդություն էի ներկայացրել ԱԱԾ՝ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննելու վերաբերյալ։ Մանե Գևորգյանը հրապարակել էր ԱԱԾ կողմից առգրավված տեսանյութերը։ Հարց էր առաջացել՝ ո՞վ էր ԱԱԾ-ից Մ․ Գևորգյանին փոխանցել նախաքննական գաղտնիքով ծածկված տեսանյութերը։
ԱԱԾ-ն այդ հարցին պատասխանելու փոխարեն՝ ասում է՝ այո, արտահոսք եղել է, Մանեին փոխանցվել են առգրավված տեսանյութերը, բայց թե ոչինչ, ի՞նչ է եղել որ, ու՞մ իրավունքնա խախտվել։
Քո ԱԱԾ լինելու իրավունքն է խախտվել։
Հ․գ․ Ք*ք ուտելուց մի քիչ կրեատիվ կերեք։ Էս, որ գրել է հիմքեր չկան հարցաքննելու։ Պարզվում է Մանեն հարցաքննված է և դատակոչված դատարան․․․
