Ի՞նչ անուն կարելի է դնել ՀՀ դատախազին, ում շահն ու ադրբեջանի շահը 100%-ով համընկնում են. Սերգեյ Յարմալոյան

Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի ղեկավար Սերգեյ Յարմալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Սեյրան Օհանյանի նկատմամաբ քրեական հետապնդում են իրականացնում երկու կառույց` ՀՀ դատախազություն և ադրբեջանի դատախազություն։ Հայ-թուրքական համակեցության դավաճանական պլատֆորմը, փաստորեն, չի սահմանափակվում միայն Հայաստանի տնտեսությունը թուրքական կապիտալի նվաճումով։
Այդ համակեցության շրջանակներում ՀՀ և ադրբեջանի դատախազներն էլ սեփական պլատֆորմն ունեն` հետապնդում իրականացնել այն մարդկանց նկատմամբ, որոնք կանգնած են պետականության հիմքերում և խանգարում են ՀՀ-ի թրքաֆիկացմանը։ Ես զարմանում եմ` ինչն է խանգարում թուրքիայի դատախազին, որ վերջին մյուս երկուսի հետ ձեռք-ձեռքի տված հետապնդում սկսի Արցախի հերոս Օհանյանի նկատմամբ։

Պարզ պարադոքս կա` անձը, ում մահն ու անազատությունը տենչում է ադրբեջանը, հանդիսանում է թուրքական շահին հակազդող ուժ։ Ինչ անուն կարելի է դնել ՀՀ դատախազին, ում շահն ու ադրբեջանի շահը 100%-ով համնկնում են։