ԱՄՆ-ը կրճատել Է Աֆղանստանում և Իրաքում զինծառայողների թիվը

Միացյալ Նահանգները կրճատել Է ռազմական զորակազմը Աֆղանստանում և Իրաքում՝ նրանցից յուրաքանչյուրում թողնելով 2 500-ական զինծառայող։ Այս մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Քրիստոֆեր Միլլերը, համապատասխան հայտարարությունները հրապարակվել են գերատեսչության պաշտոնական կայքում։
ԱՄՆ-ն Իրաքում զորքերի թվաքանակի կրճատումը բացատրել է տեղական անվտանգության ուժերի աճող ներուժով եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին ինքնուրույն դիմակայելու ունակությամբ: «Իրաքի ժողովուրդը ձգտում է անվտանգ, կայուն եւ բարգավաճող Իրաքի, որը կարող է պաշտպանել իրեն դաժան ծայրահեղական խմբավորումներից եւ նրանց դեմ, ովքեր կարող են խաթարել նրա անվտանգությունը: Մենք պարտավորվում ենք աջակցել մեր իրաքցի գործընկերներին այդ նպատակներին հասնելու իրենց ջանքերում», — ասված է հայտարարության մեջ։
Խոսելով Աֆղանստանի մասին՝ Միլլերն ընդգծել է, որ կրճատված զորակազմը բավարար կլինի ԱՄՆ-ի անվտանգությունն ու շահերն ապահովելու համար: Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Ամերիկան ավելի քան երբեւէ մոտ է պատերազմի ավարտին, որը շարունակվել է գրեթե երկու տասնամյակ: Նա հավելել է, որ զորակազմի կրճատումից հետո Աֆղանստանում 2001 թվականից ի վեր ամերիկացի զինվորականների թիվը հասել է նվազագույն նշագծին: