Ժամանակին Շուշիի այս վայրում կանգնեցված էր հայոց հաղթանակին նվիրված խաչքար՝ մեկենասությամբ զորավար Մանվել Գրիգորյանի. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թշնամի երկրի ղեկավարի կողմից Շուշիում ադրբեջանական դրոշը ծնկաչոք համբուրելու լուսանկարն ու գրել.
«Ժամանակին Շուշիի այս վայրում կանգնեցված էր հայոց հաղթանակին նվիրված խաչքար՝ մեկենասությամբ զորավար Մանվել Գրիգորյանի։ Հիմա այստեղ ծածանվում է թշնամու դրոշը։ Ամեն ինչ օրինաչափ է։
Աստված 40 տարի հրեաներին չթողեց մտնել իրենց ավետյաց երկիրը, որովհետև ղադրը չէին իմացել, ու պիտի դեռ սերունդ փոխվեր։ Մենք էլ հայոց հաղթանակի ղադրը չիմացանք, ու Աստված մեզ հանեց մեր ավետյաց երկրից…»։