Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գևորգ Էմինի հուշարձանի կատվի քանդակը գողանալու դեպքի առթիվ

Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ հունվարի 14-ի գիշերը գողացել են Երևանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող կատվի քանդակը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: