Որտեղ հայտնվում էր մեր զորախումբը, այդ վայրում թշնամու ինտենսիվ կրակ էր սկսվում. «Հայրենիք» կուսակցության ջոկատի անդամ

Որտեղ հայտնվում էր մեր զորախումբը, այդ վայրում թշնամու ինտենսիվ կրակ էր սկսվում՝ բոլոր տեսակի զինամթերքներից, ասուլիսում ասաց «Հայրենիք» կուսակցության ջոկատով Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետ Զոհրապ Ավետիսյանը:
«Կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ: Թիրախավորված էր, դա պարզ երևում էր: Որտեղ Քյարամյանը հայտնվում էր մեր կողքին, այդ մասում սկսվում էր ինտենսիվ կրակը», - նշեց նա: