«Լուսավոր Հայաստանը» տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտեր է ընդունում

«Լուսավոր Հայաստանը» տեղեկացնում է՝
Սիրելի հայրենակից,
Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։
Հանձնաժողովի անդամի աշխատանքը վարձատրվում է պետության կողմից և կազմում է 68.000 դրամ։ Հանձնաժողովի անդամի իրավունքները և պարտականությունները կներկայացվեն դասընթացների միջոցով։
Այս ձևաթուղթը լրացնելուց հետո կընդունվի ձեր գրանցումը, որից հետո կնախապատրաստվեն հանձնաժողովի անդամի դասընթացները։
Հարցերի դեպքում զանգահարել՝ 099 523901, 095523901
Սպասում ենք ձեր հայտերին։
Առավել մանրամասն՝ հետևալ հղմամբ։