Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության քարտեզը (լուսանկար)

«Կոմերսանտ» ռուսական թերթը հրապարակել է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության քարտեզը:
Ըստ քարտեզի՝ երկաթուղային գծերից մեկը կսկսվի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և կուղղվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիայի Իգդիր քաղաքից մեկ այլ գիծ կձգվի դեպի Նախիջևան, Ադրբեջանով Ռուսաստան, և երրորդը կլինի Երևան, Նախիջևան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն ուղղությունը: