YouTube-ը ժամանակավորապես արգելափակել է Թրամփին

YouTube-ի ղեկավարությունը երեքշաբթի հեռացրել էր վերջին տեսանյութը և 7 օրով արգելափակել տեսանյութեր հրապարակելու՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունը, այս մասին հաղորդել է Axios-ը:
«Մենք հեռացրել ենք Դոնալդ Թրամփի կողմից տեղադրված նոր տեսանյութը` մանրամասն ուսումնասիրելով բռնության այն վտանգը, որը կա դրանում, և նախազգուշացրել ենք, որ մեր քաղաքականությունն արգելում է բռնության և խտրականության քարոզը: Որպես հետևանք՝ ալիքը չի կարող ներբեռնել տեսանյութեր կամ ուղիղ հեռարձակումներ առնվազն 7 օր: Այդ ժամկետը կարող է երակարաձգվել»,– YouTube-ի հայտարարությունից մեջբերում է պորտալը:
Axios-ի հաղորդմամբ` տեսահոսթինգը արգելափակել է նաև ամերիկյան առաջնորդի կողմից մեկնաբանություններ գրելու հնարավորությունը:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփին ագելափակել էին 10-ից ավելի սոցիալական կայքեր, այդ թվում՝ Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը:
Հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից հետո Թրամփին մեղադրում են բռնություն քարոզելու համար: Բացի դրանից՝ Apple-ը և Google-ն իրենց հեռախոսային ծրագրերից հեռացրել են Parler միկրոբլոգ, որը շատ տարածված է Թրամփի կողմնակիցների շրջանում: