Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները:
Գերիների վերադարձին հասնելու համար ջանքեր չենք խնայել մինչ օրս, իսկ Մոսկովյան եռակողմ հանդիպունից հետո պետք է մեր ջանքերն առնվազն կրկնապատկենք:
Կրկին կապ եմ հաստատել մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձիք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան: