ՀՀ նոր օրհներգի համար մրցույթ է հայտարարվելու
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու մասին օրինագծերը. Ալեն Սիմոնյան
- Արփինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս Ալեն Սիմոնյանին զգույշ լինել և պոպուլիզմով չզբաղվել
- Վարչապետի ընտրության հարցը ԱԺ օրակարգում կարող է հայտնվել հունվարի 14-ին
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են՝ Մայր աթոռից Տեր Ասողիք քահանա Կարապետյանը, Դանիել երաժիշտը, կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Ա․ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Պատգամավորի խոսքով, հնարավոր է կազմը առաջիկայում համալրվի ևս նոր անդամներով։
«Այս աշխատանքային խումբը հայտարարում է մրցույթ, որը վերաբերում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրվող տեքստին։ Սա լինելու է տեքստի մրցույթ, որից հետո 2 ամիս անց այս աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները և ՀՀ-ում կհնչի Ա․ խաչատրյանի հիման վրա գրված նոր օրհներգի տարբերակ», - ասել է Սիմոնյանը։
Տեքստը ԱԺ-ի օրակարգ չի մտցվելու։ «Սկզբից այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, և երբ ժամանակը գա մենք այդ թեմային նորից կվերադառնանք։ 2 ամիս անց մենք կունենաք մի տարբերակ, որը կհանձնվի հանրության դատին։ Դրանից հետո բոլորս միասին կորոշենք ինչ անել», - նշել է Սիմոնյանը։