Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել։ Այս տարածքի պատկանելությունը որոշվում է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Ռուսաստանը ոչինչ չի փոխել։ Իրականում ոչ մի երկիր չի փոխել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատերազմից հետո Ռուսաստանի վերաբերմունքը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ փոխվել է։
Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է՝ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել։ Այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից։