Գագիկ Ծառուկյանը որպես մեղադրյալ դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպան Էմիլ Խաչատրյանը՝ հրապարակելով ծանուցագիրը:
«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով, դուք կանչվում եք որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության»,- նշված է ծանուցման մեջ: