ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործով գրավի դատական նիստը․ ԱԱԾ, արի նիստի, մի վախեցիր իրականության հետ առերեսվելուց․ փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հենց նոր տեղեկացա, որ ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործով գրավի դատական նիստը: Պատճառաբանությունը զբաղվածությունն է: Տեղեկացնում եմ, որ քննչական խումբը բաղկացած է 34 քննիչից: Ակնհայտ է, որ փորձ է արվում ձախողել նիստը` Ս.Խառատյանի հնարավոր ազատ արձակվելը արգելափակելու նպատակով:
ԱԱԾ արի նիստի, մի վախեցիր իրականության հետ առերեսվելուց: