Աշխարհով մեկ բոլորիս խայտառակած Նիկոլի վտարման խնդիրն այսօր մեզանից յուրաքանչյուրի պատվի ու արժանապատվության խնդիրն է․ քաղաքագետ
Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ադրբեջանը 90-աանների պարտությունից խելքի կգա՞ր, եթե Էլչիբեյին 93-ի ամռանը չվռնդեին իշխանությունից: Իհարկե՝ ոչ: Հումբատովը Լենքորորանում երկրորդ <<Ղարաբաղ>> էր ստեղծել: Ադրբեջանը տրոհման եզրին էր ու փրկվեց միայն այն բանի շնորհիվ, որ երկիրն այդ վիճակին հասցրած սրիկա ղեկավարին ժամանակին հեռացրեցին Իշխանությունից: Աշխարհով մեկ բոլորիս խայտառակած Նիկոլի վտարման խնդիրն այսօր մեզանից յուրաքանչյուրի պատվի ու արժանապատվության խնդիրն է՝ անկախ այն բանից նախկինում քննադատել ենք, աջակցել ենք, համբերատար կամ անտարբեր ենք եղել: