Եթե ճիշտ են լուրերը, որ շտապօգության մեքենաներով ևս ոստիկաններ են տեղափոխվում, դատվելու է նաև քաղաքապետը․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղաքն ամբողջապես պարալիզացված է: Արժանապատիվ հայը մերժում է դավաճանին: Արժանապատիվ ոստիկանը հենց էս պահին հրաժարվում է կատարել դավաճանի հրահանգը:
Այն ոստիկանները, որ դեռ ենթարկվում են հայրենիք հանձնողին՝ վաղը չեն ներվելու:
Եվ եթե ճիշտ են լուրերը, որ այս պահին շտապօգության մեքենաներով ևս ոստիկաններ են տեղափոխվում, ապա դատվելու է նաև քաղաքապետը»։