Երևանի Արշակունյաց պողոտան փակողներին բերման են ենթարկում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երևանյան փողոցները փակող ցուցարարներն այժմ էլ Ագաթանգեղոս–Արշակունյաց հատվածն
Ոստիկանները բողոքի ակցիա անողներին 2 րոպե ժամանակ տվեցին, որպեսզի ազատեն ճանապարհի բանուկ հատվածը։ Նշված ժամանակահատվածից հետո ցուցարարներին սկսեցին բերման ենթարկել։
Անգամ ոստիկանական մեքենայի միջից բողոքի ակցիա անող երիտասարդները «Նիկոլ, դավաճան» են վանկարկում։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, երբ ոստիկանները բերման ենթարկելու համար գրկեցին նրան, ասաց. «Ծանր եմ, տղերք, գրիժա կստանաք»։
Այս պահին բողոքի ակցիա անողները շարժվում են դեպի Խանջյան փողոց` այն փակելու համար։