Հրմշտոց, կաղամբով սայլակներ և գունավար ճայթուկներ. Մաշտոցի պողոտայում լարված վիճակ է
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականի պահանջով Մաշտոցի պողոտան այսօր փակել են նաև կաղամբով լեցուն սայլակով։
Բողոքի ակցիա անողները նաև գունավոր ճայթուկներ վառեցին։ Այս պահին իրավիճակը բավական լարված է, քանի որ մի շարք քաղաքացիներ էլ իրենց դժգոհությունն են հայտնում, որ փողոցները փակ են։ Քիչ առաջ հրմշտոց տեղի ունեցավ բողոքի ակցիայի մասնակիցների և մեքենաների մեջ սպասող անձանց միջև։
«Երբ Նիկոլ Փաշինյանն էր փողոց փակում, էդ դավաճանը, ինչո՞ւ չէիք պահանջում չանել նման բան»,–ի պատասխան ասում էին ցուցարարները։
Ոստիկաններն այժմ փորձում են բացել փողոցները` բողոքի ակցիա անողներին բերման ենթարկելով։ Այս պահին մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ, մասնավորապես, Մաշտոցի պողոտան տարբեր հատվածներում փակ է։