Սա է այս իշխանության դիմագիծը, սրանք արյան ծարավ, և արյունը փողով հաշվող սրիկաներ են․ Նարեկ Մանթաշյանը՝ քաղաքացիական զոհերի փոխհատուցման գումարի չափի մասին
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորված քաղաքացիական անձանց ընտանիքներին, կառավարության որոշմամբ, կտրամադրվի 5 միլիոն դրամ փոխհատուցում:
Առաջին հայացքից մի աչք շոյող քայլ, որ պոպուլիստ դավաճանների իշխանությունը փորձում է անել, պատերազմի հետևանքները վերացնելու համար, բայց ինչպես հայտնի է ամեն բան համեմատության մեջ է...
Ուրեմ այս հողավաճառ, հայրենավաճառ սրիկան, երբ ուներ քաղաքական հակառակորդին մեկուսացնելու և իր դավաճանական պլանը իրագործելու խնդիր, մարտի մեկի զոհերի հարազատներին տվեց 30 միլիոն փոխհատուցում, իսկ պատերազմի քաղաքացիական զոհերին 5 միլիոն:
Սա է այս իշխանության դիմագիծը, սրանք արյան ծարավ և արյունը փողով հաշվող սրիկաներ են...
Խոնարհվում եմ բոլոր զոհերի ընտանիքների առջև և կարծում եմ, նրանք շատ ավելիին են արժանի քան երկրի ներսում պետության ապակայունացման համար զոհվածների հարազատները...