Ընդամենը 5 միլիո՞ն, իհարկե՛, էդ մարդիկ դատարաններ չեն գնալու, Արցախը ազատագրողներին չեն վարկաբեկելու, որ 30 միլիոն տա․ Սերգեյ Յարմալոյանը՝ փոխհատուցման նոր օրենքի մասին
Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի ղեկավար Սերգեյ Յարմալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Եվս մեկ անգամ դավաճան տականքը ի ցույց է դնում էն հանգամանքը, որ մարդ-արժեքը իր համար ունի զրոյական նշանակություն։ Սրիկայի համար թանկ արժեն նրանք, ովքեր կեղծ դատավարաությունների ժամանակ կզբաղվեն անալիզմով։ սարգիս քլոյանի նմաններին տականքը փոխհատուցում է 30 միլիոն դրամ, ում որդին ընդամենը եղել է քաղաքական դավադրության զոհ, իսկ պատերազմի ժամանակ քաղաքացիական զոհերի ընտանիքներին ընդամենը 5 միլիոն։ Դե իհարկե, էդ մարդիկ հո դատարաններ չե՞ն գնալու, Արցախը ազատագրողներին հո չեն վարկաբեկելու, որ 30 միլիոն տա։ Ընդամենը 5 միլիոն, և թող դրանով բավարարվեն։ Հայակեր էս տականքը շարունակում է իր ծաղրը հայի արժանապատվության նկատմամբ։
Մարդուն կտրել է հողից, հայրենիքից, տնից, հարազատ օջախից, ընտանիքի անդամից ու ընդամենը 5 միլիոն։ Մինչդեռ մարտի մեկի ժամանակ իր քաղաքական շահերի համար զոհվածների ընտանիքներին՝ 30 միլիոն։ Հաշվի առնելով տականքի՝ փողի հանդեպ ունեցած ագահ մոլուցքը, կարող եմ վստահաբար պնդել, որ պատերազմի արհավիրքն ու դժողքը տեսած մարդը 6 անգամ ցածր է էն մարդուց, ով 30 միլիոնի դիմաց ծախեց իր որդու արյունը։