Քլոյաններին 30 միլիոն ա փոխհատուցում, որ դատի ընթացքում ՀՀ և ԼՂՀ հերոսները նսեմացվեն Շուշիի ազատագրման օրը, իսկ էն Շուշիի բնակչին, ով զոհվեց տականքի դավաճանության պատճառով՝ 5 միլիոն․ Արմեն Ասատրյան
Այլընտրանք ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի փոխնախագահ Արմեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատերազմի ամենածանր օրերին Համահայկական հիմնադրամի փողերը լափածներից ու պրեմյաներ ստացողներից ուրիշ էլ ի՞նչ կարելի ա սպասել։ Մարդը (մարդը՝ վերապահումով եմ ասում) փոխհատուցումա տալիս քաղաքացիական զոհերի ընտանիքներին ու խղճուկ՝ 5 միլիոն դրամ։ Իսկ ի՞նչքան էր տալիս էն զոհերի ընտանիքներին, ովքեր զոհ գնացին մարտի 1-ին՝ հանուն իր քաղաքական շահի՝ 30 միլիոն դրամ։
Մի ողջ ազգ որբացնողը քլոյաններին 30 միլիոն ա փոխհատուցում, պատեկրացնում ե՞ք, մի ողջ կարողություն միայն նրա համար, որ դատի ընթացքում ՀՀ և ԼՂՀ հերոսները՝ Արցախը ազատարգրողները նսեմացվեն Շուշիի ազատագրման օրը, իսկ էն Շուշիի բնակչին, ով զոհվեց տականքի դավաճանության պատճառով ու կորցրեց ապագան, հույսը, ճարը, ընտանիքի անդամին՝ 5 միլիոն։
Հայն էս տականքի համար արժեք չունի, նորից եմ կրկնում, բացառությամբ հայի տականքների, որոնց նա կարող է թաղել ոսկու մեջ, միայն թե վերջիններս ջուր լցնեն իր արյունոտ ջրաղացին։ Պատկերացնում եք՝ ինչ կեղտի մեջ է հայտնվել մի ողջ ժողովուրդ, ինչքան է բարոյալքվել հայ ազգը ու այդ ամենը այս հայակերի պատճառով։