Բարձրագույն կրթության և գիտության մասին խայտառակ օրենքը նախատեսում է ռեկտորի անմիջական նշանակում, որը հակասում է ՀՀ սահմանադրությանը. իրավաբան
Իրավաբան Արսեն Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Խոսքեր չունեմ։ Կառավարությունը որոշել է Բարձրագույն կրթության և գիտության մասին խայտառակ օրենքի նախագիծը անհետաձգելի համարել և ուղարկել Ազգային ժողով։
Օրենքի նախագիծ, որը չունի որևէ հիմնավորում, կազմված է իրավաբանորեն անգրագետ, չի տալիս զարգացման որևէ տեսլական։ Ըստ էության կառուցված է` «հլը քանդենք, հետո կհասկանանք» սկզբունքով։
Նախատեսում է ռեկտորի անմիջական նշանակում, որը հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Կառավարությունը փաստացի ցանկանում է բուհերը վերցնել անմիջական ենթակայության տակ։
Մինչև պատերազմը շատ ենք քննադատել այս օրենքի նախագիծը, հույս ունեինք գոնե լսումների ժամանակ ինչ-որ բան ուղղել։ Բայց արի ու տես կառավարությունը չի ցանկանում որևէ լսում և քննարկում։ Մեր ապագայի կարևոր գրավականը` գիտությունը և բարձրագույն կրթությունը ենթարկվում են լաբորատոր չհիմնավորված փորձաքննությունների։