Վազգեն Մանուկյանը ո՛չ թալանել է, ո՛չ երկիր է ծախել, ո՛չ ընտրություն է կեղծել ու, այո՛, նա վարչապետի լավագույն թեկնածուն է այս պահին․ Բորիս Մուրազի
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատկերացնում եք 1996-ին կեղծել են ընտրությունները, տանկերով հաղթանակը խլել Վազգեն Մանուկյանից, իսկ հիմա երբ քննարկվում է նրա հավանական վարչապետ լինելու հարցը աղմուկ աղաղակ են բարձրացնում։ Վազգեն Մանուկյանը ոչ թալանել է, ոչ երկիր է ծախել, ոչ ընտրություն է կեղծել ու այո նա վարչապետի լավագույն թեկնածուն է, այս պահին։
Հ․Գ․ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու լևոնականները լրիվ տարբեր բաներ են։