Բողոքի ակցիայի մասնակցին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի
Նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ամիրյան փողոցում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ակիվիստին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին News.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 19-ին բողոքի ակցիաներ են իրականացվել։ Այդ օրը ակցիայի մասնակիցները փակել էին Ամիրյան փողոցը, որի ընթացքում ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի է ենթարկել։