Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին
Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի (Հունահայոց թեմ) առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին։ Դիմումի նկարը նա հրապարակել է Facebook-ում։
«Այսօր գրություն ուղարկեցի Հունաստանի վարչապետ տիար Կիրյակոս Միցոտակիսին` հայ գերիների շուտափույթ և անվնաս վերադարձի գործում կարելի միջնորդություն անելու խնդրանքով: Հուսանք, որ մեր եղբայրները ողջ և առողջ շուտով կվերադառնան տուն»,-գրել է նա։