ԼՂ-ում զինադադարի վերահսկման մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոն կստեղծվի
Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար կլինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։
«Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար կլինի»,- հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի Զորգե փողոցը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից։
«Օրվա ընթացքում մաքրվել է ավելի քան հինգ հա տարածք, երկու կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթուցիկ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ կահավորված աղբավայր և ոչնչացվել են»,- թվարկել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: