Ոստիկանները բարձրացան ավտոբուսի վրա՝ բերման ենթարկելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
Մի քանի տասնյակ քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում փողոց են փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։
Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած ավտոբուսի վրա՝ «Նիկոլ դավաճան» վանկարկելով։ Ոստիկանները բարձրացան ավտոբուսի վրա՝ բերման ենթարկելու տղաներին։
Նրանց իջեցնելուց հետո մարդկանց միջև սկսվեց հրմշտոց, որի ժամանակ տուժեցին նաև մեդիայի ներկայացուցիչներ, նրանցից մի քանիսին ոստիկանները փորձում էին անգամ բերման ենթարկել։ Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը միջադեպը մեկնաբանեց՝ ասելով․ «Պահի տակ ա ստացվել»։