Հայաստանի առջև ծառացած հրատապ-կարևոր խնդիրների լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի հետ բարձր որակական հարաբերությունների տիրույթում․ քաղաքագետ

Այլընտրանք ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մեր հասարակությունը պարզամիտ քաղաքական մտածողության կապանքները հաղթահարել չի կարողանում: Շատերն այսօ էլ շարունկաում են իրողությունները մեկնաբանել նեղ անձանվորված տիրույթում: Մի մասը ասում է. << եթե ոչ նիկոլը, ապա՝ ո՞վ>>, մյուս մասը՝ <<ով ուզում է լինի, բայց ոչ Նիկոլը>>: Նիկոլի անփառունակ ավարտը կասկած այլևս չի հարուցում, բայց քաղաքականությունը իջեցնել զուտ անձերի փոխատեղության մակարդակ, կստացվի մուտք ինքնախաբեության նոր աշխարհ:
Եվ որպեսզի խաբեբայության շրջապտույտին վերջ տրվի, հետագա դատողությունների և մտածողության հիմքում 2 հանգամանք անպայմանորեն պետք է հաշվի առնենլ.
1. Ձախողել է ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը, այլ <<հեղափոխություն>> երևույթը՝ Նիկոլի կերպարով, բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են եղել փոփոխությունների բեմականացմաբ սեփական քաղաքական հեռանկարները սահմանելու հարցում:
2. Նախքան անձերի խնդրի դիտարկումը, պետք է կարողանալ նախ սահմանել երկրի առջև ծառացած հրատապ-կարևոր խնդիրների շրջանակը, ճշգրիտ աստիճանակարգել դրանք, պարզել լուծման իրական և արդյունավետ ուղիները: Եվ միայն այդ ամենից հետո հասկանալի կդառնա անձանց այն շրջանակը, ովքեր ունեն փորձ, կարողություններ ու կամք դրանք իրագործելու համար:
Կարևոր է նաև հասկանալ, որ հետայսու առավել ևս Հայաստանի առջև ծառացած հրատապ-կարևոր խնդիրների լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի հետ բարձր որակական հարաբերությունների տիրույթում՝ լինեն դրանք տնտեսական ակտիվության խթանման հետ կապված հիմնախնդիրներ, թե անվտանգային համակարգի, ռազմատեխնիկական բնույթի, թե բանակի արդիականացման հետ կապված հարցեր:
Հասկացա՞ք, եթե ոչ Նիկոլն, ապա ՝ ով....