Մեկնարկել է Սերժ Սարգսյանի եղբորորդու դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ` Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, լրագրողների հետ զրույցում Սարգսյանը չմեկնաբանեց իր նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները՝ խոստանալով դատական նիստից հետո պատասխանել հարցերին: