Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար. ավաղ, այն վստահվեց նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղն օգտագործող պոպուլիստին. Արշավիր Ղարամյան

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք»։ Արցախի հերոսը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև բարեփոխումների իր տեսլականը, որ հրապարակել էր դեռևս 2018-ին. «Հայոց Ազգային բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ,որտեղ X-ը այն զինծառայողներն են, որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն,իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:
1.X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը: 2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում ,նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը»: