ԱԺ իմքայլական խմբակցության ներսից տեղեկատվություն ստացա հայհոյող ֆեյքերի խումբ աշխատացնող ևս երկու անձի մասին. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մայլանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Քիչ առաջ ԱԺ իմքայլական խմբակցության ներսից տեղեկատվություն ստացա հայհոյող ֆեյքերի խումբ աշխատացնող ևս երկու անձի մասին:
1. ԱԺ իջևանյան պատգամավոր Վահե Ղալումյանի օգնական Նարեկն է:
2. ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի օգնական Գրետան:
Կցանկանայի հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս աղետալի օրերին պետ բյուջեից վարձատրվում են մարդիկ ովքեր հակապետական գործունեություն են ծավալում: Էս ֆեյքերի փողերը ճիշտ կլիներ ուղղել ձեր բերած աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ: